ՄԻՔԻԱ 1

1
1Տիրոջ խոսքը, որ հասավ Միքիա Մորստացուն Հուդայի Հովաթամ, Աքազ և Եզեկիա թագավորների օրերին, որ նա տեսավ Սամարիայի և Երուսաղեմի մասին։
Ողբ Սամարիայի և Երուսաղեմի համար
2Լսե՛ք, ո՛վ բոլոր ժողովուրդներ. ուշադի՛ր եղեք, ո՛վ երկիր և ամեն ինչ, որ նրանում է. և Տեր Աստված թող վկա լինի ձեր դեմ, Տերը՝ իր սուրբ տաճարից։ 3Որովհետև Տերն ահա դուրս է գալիս իր տեղից և պիտի իջնի և ման գա երկրի բարձրավայրերի վրա։ 4Եվ սարերը պիտի հալվեն նրա տակ, և հովիտները պիտի ճեղքվեն, ինչպես մեղրամոմը կրակի առաջ, ինչպես ջուրը, որ թափվում է զառիվայրի վրա։ 5Հակոբի հանցանքի և Իսրայելի տան մեղքերի համար է այս ամենը. ո՞րն է Հակոբի հանցանքը. Սամարիան չէ՞, և որո՞նք են Հուդայի բարձրավայրերը. Երուսաղեմը չէ՞։ 6Ուստի Սամարիան բաց տարածքում քարակույտ պիտի դարձնեմ՝ խաղողի այգի տնկելու տեղ, և նրա քարերը ձորը պիտի թափեմ և պիտի բացեմ նրա հիմքերը։ 7Եվ նրա բոլոր կուռքերը պիտի փշրվեն, նրա բոլոր ընծաները կրակով պիտի այրվեն, և նրա բոլոր կուռքերը պիտի ավերեմ, որովհետև պոռնկության վարձով են ձեռք բերվել, ուրեմն որպես պոռնիկի վարձ պիտի գործածվեն։
8Ուստի պիտի ողբամ և լացեմ, բոբիկ ու մերկացած պիտի շրջեմ, շնագայլերի պես պիտի ողբամ և ջայլամների պես պիտի սգամ։ 9Որովհետև անբժշկելի է նրա վերքը. մինչև Հուդա եկավ, հասավ իմ ժողովրդի դարպասին՝ մինչև Երուսաղեմ։
Թշնամին մոտենում է Երուսաղեմին
10Գեթի մեջ մի՛ պատմեք և բնավ լաց մի՛ եղեք, Բեթափրայում#1.10 Փոշու տուն։ փոշու մեջ թավալվի՛ր։ 11Ո՛վ Սափիրի#1.11 Գեղեցկություն։ բնակչուհի, մերկ ու ամոթով անցի՛ր, դուրս չի գալու Սաանանի բնակչուհին, Բեթսելում#1.11 Մերձակա տուն կամ օթևան։ կոծ է. ձեզնից պիտի հեռացվի նրա օգնությունը#1.11 Բռց. իր կանգնելու տեղը։։ 12Որովհետև բարու համար ցավով գալարվում է Մարոթի#1.12 Դառնություններ։ բնակչուհին, սակայն Տիրոջից չարիք իջավ մինչև Երուսաղեմի դարպասը։ 13Նժույգը կառքերի՛ն լծիր, ո՛վ Լաքիսի բնակչուհի. նա էր մեղքի սկիզբը Սիոնի դստեր համար, որովհետև քեզանում գտնվեցին Իսրայելի հանցանքները։ 14Դրա համար հրաժեշտի ընծաներ պիտի տաս Մորեսեթ-Գեթին, Աքզիբի#1.14 Ստություն։ տները ստություն պիտի լինեն Իսրայելի թագավորներին։ 15Դեռ տիրակալ պիտի բերեմ քեզ վրա, ո՛վ Մարեսայի#1.15 Ստացվածք։ բնակչուհի, Իսրայելի փառքը մինչև Ոդողոմ պիտի հասնի։ 16Գլուխդ ածիլի՛ր և կտրի՛ր մազերդ քո սիրելի որդիների համար, արծվի պես լայնացրո՛ւ կնտությունդ, որովհետև գերության տարվեցին քեզանից։

Արդեն Ընտրված.

ՄԻՔԻԱ 1: ՆՎԱԱ

Ընդգծել

Կիսվել

Պատճենել

None

Ցանկանու՞մ եք պահպանել ձեր նշումները ձեր բոլոր սարքերում: Գրանցվեք կամ մուտք գործեք