Հիսուսը, նավ նստելով, լճի մյուս կողմն անցավ ու իր քաղաքը եկավ։ Ահա նրա մոտ բերեցին մի անդամալույծի, որ պառկած էր մահճի մեջ։ Հիսուսը, նրանց հավատը տեսնելով, անդամալույծին ասաց. «Քաջալերվի՛ր, որդյա՛կ, քո մեղքերը քեզ ներված են»։ Դպիրներից ոմանք իրենց մտքում ասացին. «Սա հայհոյում է»։ Հիսուսը, նրանց միտքը հասկանալով, ասաց. «Ինչո՞ւ եք ձեր սրտում չար բաներ խորհում։ Ի՞նչն է ավելի հեշտ. ասել՝ "Քո մեղքերը ներված են", թե՞ ասել՝ "Վե՛ր կաց ու քայլի՛ր"։ Բայց որպեսզի իմանաք, որ Մարդու Որդին իշխանություն ունի երկրի վրա մեղքերին թողություն տալու, այդ ժամանակ անդամալույծին ասաց. "Վե՛ր կաց, մահիճդ ա՛ռ ու քո տո՛ւն գնա"»։ Նա վեր կացավ և իր տուն գնաց։ Երբ ժողովրդի բազմությունը տեսավ, զարմացավ. փառավորում էին Աստծուն, որ մարդկանց այդպիսի իշխանություն է տվել։
Կարդալ Մատթեոս 9
Կիսվել
Համեմատել տարբերակները: Մատթեոս 9:1-8
Պահպանեք հատվածներ, կարդացեք անցանց, դիտեք ուսուցողական հոլովակներ և ավելին:
Գլխավոր
Աստվածաշունչ
Ծրագրեր
Տեսանյութեր