Մատթեոս 5:1-12

Մատթեոս 5:1-12 ՆՎԱԱ

Հիսուսը, ժողովրդի բազմությունը տեսնելով, բարձրացավ լեռը։ Երբ նա նստեց, աշակերտները նրան մոտեցան։ Եվ նա, բերանը բացելով, ուսուցանում էր նրանց ու ասում. «Երանի՜ հոգով աղքատներին, որովհետև նրանցն է երկնքի արքայությունը։ Երանի՜ սգավորներին, որովհետև նրանք կմխիթարվեն։ Երանի՜ հեզերին, որովհետև նրանք կժառանգեն երկիրը։ Երանի՜ նրանց, ովքեր քաղցած են և ծարավ արդարության, որովհետև նրանք կկշտանան։ Երանի՜ ողորմածներին, որովհետև նրանք ողորմություն կգտնեն։ Երանի՜ սրտով մաքուրներին, որովհետև նրանք Աստծուն կտեսնեն։ Երանի՜ խաղաղարարներին, որովհետև նրանք Աստծու որդիներ կկոչվեն։ Երանի՜ արդարության համար հալածվողներին, որովհետև երկնքի արքայությունը նրանցն է։ Երանի՜ ձեզ, երբ ձեզ նախատեն ու հալածեն և իմ պատճառով ձեր մասին ամեն տեսակ չար բան զրպարտությամբ ասեն։ Ուրախացե՛ք ու ցնծացե՛ք, որովհետև երկնքում ձեր վարձը շատ է, որովհետև այդպես հալածեցին մարգարեներին, որոնք ձեզանից առաջ էին։