«Այդ ժամանակ երկնքի արքայությունը կնմանվի տասը կույսերի, որոնք, իրենց լապտերներն առած, դուրս ելան փեսային դիմավորելու։ Նրանցից հինգն իմաստուն էին, իսկ հինգը՝ հիմար։ Հիմարներն իրենց լապտերները վերցրին, բայց իրենց հետ ձեթ չառան։ Սակայն իմաստուններն իրենց լապտերների հետ նաև ամաններով ձեթ վերցրին։ Եվ երբ փեսան ուշացավ, բոլորը նիրհեցին ու քնեցին։ Եվ կեսգիշերին աղաղակ ելավ. "Ահա փեսան գալիս է, դո՛ւրս ելեք նրան դիմավորելու"։ Այդ ժամանակ բոլոր կույսերը վեր կացան ու իրենց լապտերները կարգի բերեցին։ Հիմարներն իմաստուններին ասացին. "Մեզ ձեր յուղի՛ց տվեք, որովհետև մեր լապտերները հանգչում են"։ Իմաստունները պատասխանեցին ու ասացին. "Չլինի թե մեզ ու ձեզ չբավականացնի։ Ավելի լավ է՝ վաճառողների մոտ գնաք ու ձեզ համար գնեք"։ Երբ նրանք գնացին գնելու, փեսան եկավ. ովքեր պատրաստ էին, նրա հետ հարսանիքի սրահ մտան, և դուռը փակվեց։ Հետո եկան նաև մյուս կույսերը և ասացին. "Տե՛ր, Տե՛ր, բա՛ց արա մեզ համար"։ Իսկ նա պատասխանեց ու ասաց. "Ճշմարիտ եմ ասում ձեզ. ես ձեզ չեմ ճանաչում"։ Արդ արթո՛ւն կացեք, որովհետև չգիտեք ո՛չ օրը, ո՛չ էլ ժամը։ Մի մարդ օտար երկիր գնալիս կանչեց իր ծառաներին ու իր ունեցվածքը նրանց հանձնեց. մեկին հինգ քանքար տվեց, մեկին՝ երկու, մյուսին՝ մեկ. յուրաքանչյուրին՝ ըստ իր կարողության, և մեկնեց։
Կարդալ Մատթեոս 25
Կիսվել
Համեմատել տարբերակները: Մատթեոս 25:1-15
Պահպանեք հատվածներ, կարդացեք անցանց, դիտեք ուսուցողական հոլովակներ և ավելին:
Գլխավոր
Աստվածաշունչ
Ծրագրեր
Տեսանյութեր