Իրենց բոլոր գործերը մարդկանց ցույց տալու համար են կատարում. իրենց գրապանակներն են լայնացնում և իրենց հագուստների քղանցքները երկարացնում։ Սիրում են առաջին տեղերը ընթրիքների ժամանակ, ժողովարաններում՝ առաջին աթոռները, հրապարակներում՝ բարևները և մարդկանց կողմից "Ռա՛բբի, Ռա՛բբի" կոչվելը։ Բայց դուք թույլ մի՛ տվեք, որ ձեզ "Ռաբբի" կոչեն, որովհետև ձեր ուսուցիչը մեկն է՝ Քրիստոսը, իսկ դուք բոլորդ եղբայրներ եք։ Եվ երկրի վրա ոչ մեկին ձեզ "Հայր" մի՛ կոչեք, որովհետև ձեր Հայրը մեկն է՝ նա, որ երկնքում է։ Ոչ էլ "ուսուցիչներ" կոչվեք, որովհետև ձեր Ուսուցիչը մեկն է՝ Քրիստոսը։ Եվ ձեզանից ամենամեծը թող ձեր սպասավորը լինի։ Ով իր անձը բարձրացնի, կխոնարհեցվի, և ով իր անձը խոնարհեցնի, կբարձրացվի։
Կարդալ Մատթեոս 23
Կիսվել
Համեմատել տարբերակները: Մատթեոս 23:5-12
Պահպանեք հատվածներ, կարդացեք անցանց, դիտեք ուսուցողական հոլովակներ և ավելին:
Գլխավոր
Աստվածաշունչ
Ծրագրեր
Տեսանյութեր