ՄԱՂԱՔԻԱ 3:6-12

ՄԱՂԱՔԻԱ 3:6-12 ՆՎԱԱ

«Որովհետև ես եմ Տերը, չեմ փոխվել, և դուք չեք փոխվել ու շարունակում եք մնալ Հակոբի որդիները։ Ձեր հայրերի օրերից ի վեր խոտորել եք իմ կանոններից և դրանք չեք պահել. ե՛տ դարձեք դեպի ինձ, և ես էլ դեպի ձեզ կդառնամ,- ասում է Զորքերի Տերը։- Բայց դուք ասում եք. “Ինչպե՞ս ետ դառնանք”։ Մի՞թե մարդ Աստծուն կկողոպտի. սակայն դուք ինձ կողոպտում եք։ Դուք ասում եք. “Քեզնից ի՞նչ ենք կողոպտում”. տասանորդի և բարձրացման ընծայի մեջ։ Դուք անեծքով անիծված եք, որովհետև ազգովին կողոպտեցիք ինձ։ Ամբողջ տասանորդը գանձատո՛ւն տարեք, որպեսզի իմ տան մեջ պաշար լինի, և սրանով ինձ փորձե՛ք,- ասում է Զորքերի Տերը,- թե արդյոք ձեզ համար չե՞մ բացելու երկնքի պատուհանները և օրհնություն հեղելու ձեզ վրա, այնքան շատ, որ բավարար տեղ չլինի։ Եվ ես ձեզ համար կշտամբելու եմ լափող միջատին, որ նա չփչացնի ձեր հողի բերքը, և այգում որթատունկը քեզ համար անպտուղ չլինի,- ասում է Զորքերի Տերը։- Եվ բոլոր ազգերը ձեզ երանի պիտի տան, որովհետև դուք ցանկալի երկիր եք լինելու,- ասում է Զորքերի Տերը։

ՄԱՂԱՔԻԱ 3:6-12 հետ կապված անվճար Ընթերցանության ծրագրեր և Շինության խոսքեր