ՄԱՂԱՔԻԱ 3:13-18

ՄԱՂԱՔԻԱ 3:13-18 ՆՎԱԱ

Ձեր խոսքերն իմ դեմ ծանր են ինձ համար,- ասում է Տերը։ Բայց դուք ասում եք. “Մենք ի՞նչ ենք խոսում քո դեմ”։ Դուք ասում եք. “Զուր է Աստծուն ծառայելը, և ի՞նչ օգուտ, որ մենք պահել ենք նրա հրամանները և սուգով քայլեցինք Զորքերի Տիրոջ պատճառով։ Եվ հիմա մենք երանի ենք ասում գոռոզներին, և բարգավաճում են անօրենություն անողները, մինչև անգամ Աստծուն են փորձում և ազատվում”»։ Այն ժամանակ իրար հետ խոսեցին Տիրոջից վախեցողները. Տերն ականջ դրեց ու լսեց, և նրա առջև հիշատակի գիրք գրվեց Տիրոջից վախեցողների համար և նրա անվան մասին մտածողների համար։ «Եվ նրանք իմը կլինեն,- ասում է Զորքերի Տերը,- այն օրում, երբ ես կպատրաստեմ իմ իսկ սեփականությունը։ Ես կխնայեմ նրանց, ինչպես մարդ իր որդուն է խնայում, որ ծառայում է իրեն։ Դուք ետ կդառնաք և կզատորոշեք արդարին և ամբարիշտին, Աստծուն ծառայողին և չծառայողին»։