ՄԱՂԱՔԻԱ 2:10-16

ՄԱՂԱՔԻԱ 2:10-16 ՆՎԱԱ

Մի՞թե մեր ամենքի հայրը մեկը չէ, մի՞թե մեկ Աստված չի ստեղծել մեզ, ուրեմն ամեն մարդ ինչո՞ւ է անհավատարմություն անում իր եղբորը՝ եղծելով մեր հայրերի ուխտը։ Հուդան անհավատարմություն արեց, և Իսրայելի ու Երուսաղեմի մեջ գարշություն գործվեց. Հուդան պղծեց Տիրոջ սրբարանը, որը նա սիրում է, և ամուսին եղավ օտար աստծու դստերը։ Տերը բնաջնջելու է այն մարդուն, որ այս է անում, Հակոբի վրաններից արթունին և պատասխանողին և Զորքերի Տիրոջն ընծա մատուցողին։ Եվ երկրորդ՝ սա ևս անում եք. Տիրոջ զոհասեղանն արտասուքով եք ծածկում՝ լացով ու հեծեծանքով, այնպես որ նա այլևս ընծային չի նայում ու հաճությամբ չի ընդունում այն ձեր ձեռքից։ Բայց դուք ասում եք. «Ինչո՞ւ»։ Որովհետև Տերը վկա էր քո և քո երիտասարդության կնոջ միջև, որի նկատմամբ դու անհավատարիմ ես եղել, սակայն նա քո կենակիցն է և քո ուխտի կինը։ Մի՞թե Աստված նրանց մեկ չարեց. մարմնով և հոգով նրանն են։ Եվ ինչո՞ւ. աստվածավախ սերնդի համար։ Ուրեմն զգուշացե՛ք ձեր հոգիների համար, և երիտասարդությանդ կնոջ նկատմամբ անհավատարիմ մի՛ եղիր։ «Որովհետև ես ատում եմ ապահարզանը,- ասում է Տերը՝ Իսրայելի Աստվածը,- բռնությամբ հանդերձը ծածկելը,- ասում է Զորքերի Տերը,- ուրեմն զգուշացե՛ք ձեր հոգիների համար և անհավատարիմ մի՛ եղեք»։

YouVersion-ն օգտագործում է թխուկներ՝ ձեր փորձը անհատականացնելու համար: Օգտագործելով մեր կայքը՝ դուք ընդունում եք մեր կողմից թխուկների օգտագործումը, ինչպես նկարագրված է մեր Գաղտնիության քաղաքականության-ում