Մաղաքիայի միջոցով Տիրոջ պատգամը Իսրայելին։ «Ես ձեզ սիրել եմ,- ասում է Տերը,- իսկ դուք ասում եք. “Ինչո՞վ ես սիրել մեզ”։ Մի՞թե Եսավը Հակոբի եղբայրը չէր,- ասում է Տերը,- ես Հակոբին սիրեցի։ Իսկ Եսավին ատեցի և նրա սարերը ամայի դարձրի, իսկ նրա ժառանգությունը անապատի շնագայլերին տվեցի»։ Եթե Եդովմն ասի. «Մենք կործանվեցինք, բայց ավերակները պիտի վերակառուցենք»։ Զորքերի Տերն այսպես է ասում. «Նրանք կկառուցեն, իսկ ես կքանդեմ, և նրանց Անօրենության սահման կկոչեն և ժողովուրդ, որի դեմ Տերը հավիտյան զայրացած է։ Եվ ձեր աչքերը պիտի տեսնեն, և դուք պիտի ասեք. “Մեծ է Տերը Իսրայելի սահմանից անդին”»։
Կարդալ ՄԱՂԱՔԻԱ 1
Կիսվել
Համեմատել տարբերակները: ՄԱՂԱՔԻԱ 1:1-5
Պահպանեք հատվածներ, կարդացեք անցանց, դիտեք ուսուցողական հոլովակներ և ավելին:
YouVersion-ն օգտագործում է թխուկներ՝ ձեր փորձը անհատականացնելու համար: Օգտագործելով մեր կայքը՝ դուք ընդունում եք մեր կողմից թխուկների օգտագործումը, ինչպես նկարագրված է մեր Գաղտնիության քաղաքականության-ում
Գլխավոր
Աստվածաշունչ
Ծրագրեր
Տեսանյութեր