Վեցերորդ ժամին մոտ էր. և ամբողջ երկրի վրա խավար եղավ մինչև իններորդ ժամը։ Եվ արեգակը խավարեց, ու տաճարի վարագույրը մեջտեղից պատռվեց։ Եվ Հիսուսը բարձրաձայն կանչեց ու ասաց. «Հա՛յր, հոգիս քո ձեռքն եմ ավանդում» ։ Այս ասելով՝ հոգին ավանդեց։ Հարյուրապետը, տեղի ունեցածը տեսնելով, Աստծուն փառք տվեց ու ասաց. «Հիրավի՜ այս մարդն արդար էր»։ Եվ ամբողջ ժողովուրդը, որ այս տեսարանը դիտելու համար էր եկել, եղած բաները տեսնելով, ծեծում էր կուրծքը և վերադառնում։ Նրա բոլոր ծանոթները կանգնել էին հեռվում, նաև այն կանայք, որոնք Գալիլեայից նրա հետևից էին եկել, տեսնում էին այս բաները։
Կարդալ Ղուկաս 23
Կիսվել
Համեմատել տարբերակները: Ղուկաս 23:44-49
Պահպանեք հատվածներ, կարդացեք անցանց, դիտեք ուսուցողական հոլովակներ և ավելին:
Գլխավոր
Աստվածաշունչ
Ծրագրեր
Տեսանյութեր