Ղուկաս 23:1-11

Ղուկաս 23:1-11 ՆՎԱԱ

Եվ նրանց ամբողջ բազմությունը վեր կացավ, ու նրան Պիղատոսի մոտ տարան։ Եվ սկսեցին նրան ամբաստանել ու ասել. «Գտանք սրան, որ մոլորեցնում էր ժողովրդին և արգելում կայսրին հարկ տալ՝ ինքն իր մասին ասելով, թե Քրիստոս թագավորն է»։ Բայց Պիղատոսը նրան հարցրեց. «Դո՞ւ ես հրեաների թագավորը»։ Նա պատասխանեց նրան և ասաց. «Դո՛ւ ասացիր»։ Պիղատոսը քահանայապետներին ու ժողովրդին ասաց. «Ես այս մարդու մեջ ոչ մի հանցանք չեմ գտնում»։ Սակայն նրանք պնդում էին ու ասում. «Ժողովրդին ըմբոստության է մղում՝ ամբողջ Հրեաստանում՝ Գալիլեայից մինչև այստեղ, ուսուցանելով»։ Երբ Պիղատոսը լսեց, հարցրեց, թե այդ մարդը գալիլեացի՞ է։ Եվ իմանալով, որ Հերովդեսի տերությունից է, նրան ուղարկեց Հերովդեսի մոտ, որն այդ օրերին Երուսաղեմում էր։ Հերովդեսը, Հիսուսին տեսնելով, շատ ուրախացավ, որովհետև երկար ժամանակ էր՝ ուզում էր նրան տեսնել, քանի որ նրա մասին լսել էր և հույս ուներ նրա կողմից արված որևէ նշան տեսնել։ Եվ նրան բազում հարցեր էր տալիս, բայց նա ոչինչ չէր պատասխանում նրան։ Քահանայապետներն ու դպիրները կանգնած էին ու նրան խիստ ամբաստանում էին։ Հերովդեսն էլ իր զինվորների հետ անարգեց նրան. ծաղրելով նրան՝ մի շքեղ զգեստ հագցրեց և հետ ուղարկեց Պիղատոսի մոտ։

YouVersion-ն օգտագործում է թխուկներ՝ ձեր փորձը անհատականացնելու համար: Օգտագործելով մեր կայքը՝ դուք ընդունում եք մեր կողմից թխուկների օգտագործումը, ինչպես նկարագրված է մեր Գաղտնիության քաղաքականության-ում