Եվ նրանց մի առակ ասաց. «Նայե՛ք թզենուն ու բոլոր ծառերին։ Երբ արդեն բողբոջում են, տեսնելով՝ ինքներդ իմանում եք, որ ամառը մոտ է։ Այդպես էլ դուք, երբ այս բոլոր բաները կատարված տեսնեք, իմացե՛ք, որ Աստծու արքայությունը մոտ է։ Ճշմարիտ եմ ասում ձեզ, որ այս բոլորը տեղի կունենան այնքան ժամանակ, որքան ապրում է այս սերունդը։ Երկինքն ու երկիրը կանցնեն, բայց իմ խոսքերը չեն անցնի։ Զգո՛ւյշ եղեք ձեր անձերի համար. գուցե ձեր սրտերը ծանրանան զեխությամբ, հարբեցողությամբ և այս կյանքի հոգսերով, ու այդ օրը հանկարծակի ձեզ վրա հասնի։ Որովհետև այն որոգայթի պես կհասնի բոլորի վրա, ովքեր բնակվում են ամբողջ երկրի երեսին։ Ուրեմն արթո՛ւն կացեք ու ամեն ժամ աղոթե՛ք, որ արժանի լինեք փրկվելու այն ամենից, որ տեղի է ունենալու, և կանգնելու Մարդու Որդու առաջ»։ Ցերեկները տաճարում ուսուցանում էր, իսկ գիշերները դուրս էր գալիս ու մնում Ձիթենյաց կոչվող լեռան վրա։ Եվ ամբողջ ժողովուրդը վաղ առավոտից գնում էր տաճար՝ նրան լսելու։
Կարդալ Ղուկաս 21
Կիսվել
Համեմատել տարբերակները: Ղուկաս 21:29-38
Պահպանեք հատվածներ, կարդացեք անցանց, դիտեք ուսուցողական հոլովակներ և ավելին:
Գլխավոր
Աստվածաշունչ
Ծրագրեր
Տեսանյութեր