Ղուկաս 19:28-40

Ղուկաս 19:28-40 ՆՎԱԱ

Եվ երբ այս ասաց, առաջացավ, որ Երուսաղեմ ելնի։ Երբ մոտեցավ Բեթփագեին ու Բեթանիային՝ Ձիթենյաց կոչվող լեռան մոտ, իր աշակերտներից երկուսին ուղարկեց ու ասաց. «Գնացե՛ք դիմացի գյուղը ու այնտեղ մտնելիս մի կապած ավանակ կգտնեք, որի վրա երբեք ոչ մի մարդ չի նստել. արձակե՛ք այն ու բերե՛ք։ Եվ եթե մեկը ձեզ հարցնի՝ "Ինչո՞ւ եք արձակում", նրան այսպե՛ս ասեք՝ "Տերը դրա կարիքն ունի"»։ Երբ ուղարկվածները գնացին, գտան այնպես, ինչպես իրենց ասել էր։ Մինչ նրանք ավանակն էին արձակում, նրա տերերը նրանց ասացին. «Ավանակն ինչո՞ւ եք արձակում»։ Նրանք ասացին. «Տերը դրա կարիքն ունի»։ Եվ այն բերեցին Հիսուսի մոտ, իրենց հագուստներն էլ ավանակի վրա գցեցին և Հիսուսին վրան նստեցրին։ Մինչ նա գնում էր, իրենց հագուստները փռում էին ճանապարհի վրա։ Եվ երբ նա արդեն Ձիթենյաց լեռան զառիվայրին մոտեցավ, աշակերտների ամբողջ բազմությունն ուրախությամբ սկսեց բարձր ձայնով Աստծուն օրհնել այն բոլոր հրաշքների համար, որ տեսել էր։ Եվ ասում էին. «Օրհնյա՜լ է Տիրոջ անունով եկող թագավորը (Սաղ. 118.26). խաղաղությո՜ւն երկնքում, ու փա՜ռք Բարձրյալին»։ Փարիսեցիներից ոմանք բազմության միջից ասացին նրան. «Վարդապե՛տ, աշակերտներիդ սաստի՛ր»։ Նա պատասխանեց ու ասաց. «Ասում եմ ձեզ, որ եթե դրանք լռեն, քարերն են աղաղակելու»։

Ղուկաս 19:28-40 հետ կապված անվճար Ընթերցանության ծրագրեր և Շինության խոսքեր

YouVersion-ն օգտագործում է թխուկներ՝ ձեր փորձը անհատականացնելու համար: Օգտագործելով մեր կայքը՝ դուք ընդունում եք մեր կողմից թխուկների օգտագործումը, ինչպես նկարագրված է մեր Գաղտնիության քաղաքականության-ում