Ղուկաս 19:11-27

Ղուկաս 19:11-27 ՆՎԱԱ

Եվ մինչ նրանք լսում էին այս բաները, մի առակ էլ հավելեց, որովհետև Երուսաղեմին էր մոտենում, և նրանք կարծում էին, թե Աստծու արքայությունը շուտով հայտնվելու է։ Արդ ասաց. «Մի ազնվական մարդ հեռու երկիր գնաց, որպեսզի իր թագավորությունը ստանա ու վերադառնա։ Կանչելով իր տասը ծառաներին՝ նրանց տասը մնաս տվեց ու ասաց. "Շահարկե՛ք, մինչև գամ"։ Բայց նրա համաքաղաքացիները ատում էին նրան. պատգամավորներ ուղարկեցին նրա հետևից և ասացին. "Չենք ուզում, որ դա մեզ վրա թագավորի"։ Եվ նա, թագավորությունը ստացած, վերադարձավ ու ասաց, որ կանչեն այն ծառաներին, որոնց արծաթ էր տվել, որպեսզի իմանա, թե ով ի՛նչ է շահել։ Առաջինը եկավ ու ասաց. "Տե՛ր, քո մնասը տասը մնաս շահ բերեց"։ Նրան ասաց. "Լա՛վ, բարի՛ ծառա, քանի որ քիչ բանում հավատարիմ եղար, տասը քաղաքի վրա իշխանությո՛ւն ունեցիր"։ Երկրորդը եկավ ու ասաց. "Տե՛ր, քո մնասը հինգ մնաս շահ բերեց"։ Նրան էլ ասաց. "Դու էլ հինգ քաղաքի վրա՛ եղիր"։ Մյուսն էլ եկավ ու ասաց. "Տե՛ր, ահա քո մնասը, որ թաշկինակի մեջ փաթաթած պահում էի։ Վախենում էի քեզանից, որովհետև դու խիստ մարդ ես. վերցնում ես, ինչ որ չես դրել, և հնձում ես, ինչ որ չես ցանել"։ Եվ նրան ասաց. "Քո բերանով եմ քեզ դատելու, չա՛ր ծառա։ Գիտեիր, որ ես խիստ մարդ եմ, վերցնում եմ, ինչ որ չեմ դրել, հնձում եմ, ինչ որ չեմ ցանել. այդ ինչո՞ւ իմ արծաթը լումայափոխներին չտվեցիր, որ ես երբ գայի, այն շահով հետ առնեի"։ Եվ ներկա գտնվողներին ասաց. "Վերցրե՛ք դրանից մնասը ու տվե՛ք տասը մնաս ունեցողին"։ Նրան ասացին. "Տե՛ր, նա արդեն տասը մնաս ունի"։ "Ասում եմ ձեզ, որ ամեն ունեցողի կտրվի, իսկ չունեցողից, ինչ էլ որ ունի, կվերցվի։ Իսկ իմ այն թշնամիներին, որոնք չէին ուզում, որ ես իրենց վրա թագավորեմ, այստե՛ղ բերեք ու իմ առաջ սպանե՛ք"»։

Ղուկաս 19:11-27 հետ կապված անվճար Ընթերցանության ծրագրեր և Շինության խոսքեր

YouVersion-ն օգտագործում է թխուկներ՝ ձեր փորձը անհատականացնելու համար: Օգտագործելով մեր կայքը՝ դուք ընդունում եք մեր կողմից թխուկների օգտագործումը, ինչպես նկարագրված է մեր Գաղտնիության քաղաքականության-ում