Դարձյալ ասաց. «Մի մարդ երկու որդի ուներ։ Նրանցից կրտսերը հորն ասաց. "Հա՛յր, տո՛ւր ինձ ունեցվածքիցդ ինձ հասնող բաժինը"։ Եվ նա ունեցվածքը բաժանեց նրանց։ Մի քանի օր հետո կրտսեր որդին ամեն ինչ հավաքեց, հեռու երկիր գնաց ու այնտեղ իր ունեցածը վատնեց՝ անառակությամբ ապրելով։ Եվ երբ ամբողջն սպառեց, այդ երկրում սաստիկ սով եղավ, ինքն էլ սկսեց չքավոր դառնալ։ Եվ գնաց, այդ երկրի քաղաքացիներից մեկին դիմեց, և սա նրան իր ագարակն ուղարկեց, որ խոզ արածեցնի։ Նա ցանկանում էր իր որովայնը լցնել եղջերենու պտուղներով, որ խոզերն էին ուտում, բայց ոչ ոք նրան չէր տալիս։ Եվ սթափվելով՝ ասաց. "Քանի՜ վարձկաններ հորս մոտ առատ հաց ունեն, իսկ ես այստեղ սովամահ կորչում եմ։
Կարդալ Ղուկաս 15
Կիսվել
Համեմատել տարբերակները: Ղուկաս 15:11-17
Պահպանեք հատվածներ, կարդացեք անցանց, դիտեք ուսուցողական հոլովակներ և ավելին:
Գլխավոր
Աստվածաշունչ
Ծրագրեր
Տեսանյութեր