Եվ հրավիրված այն մարդկանց էլ մի առակ պատմեց՝ տեսնելով, թե ինչպե՛ս են առաջին տեղերն ընտրում, ու նրանց ասաց. «Երբ մեկի կողմից հարսանիքի ես հրավիրվում, առաջին բազմոցին մի՛ նստիր. գուցե քեզանից առավել պատվավոր մեկը նրա կողմից հրավիրված լինի։ Եվ նա, որ քեզ ու նրան հրավիրեց, գա ու քեզ ասի՝ "Սրան տե՛ղ տուր", այն ժամանակ կսկսես ամոթով վերջին տեղը գրավել։ Այլ երբ հրավիրվես, գնա վերջի՛ն տեղը նստիր, որպեսզի երբ քեզ հրավիրողը գա ու քեզ ասի՝ "Բարեկա՛մ, ավելի վերև՛ նստիր", այն ժամանակ քեզ հետ նստողների առաջ քեզ փառք կլինի։ Որովհետև ամեն ոք, ով իր անձը բարձրացնում է, կխոնարհեցվի, իսկ ով իր անձը խոնարհեցնում է, կբարձրացվի»։
Կարդալ Ղուկաս 14
Կիսվել
Համեմատել տարբերակները: Ղուկաս 14:7-11
Պահպանեք հատվածներ, կարդացեք անցանց, դիտեք ուսուցողական հոլովակներ և ավելին:
Գլխավոր
Աստվածաշունչ
Ծրագրեր
Տեսանյութեր