Ղուկաս 14:16-23

Ղուկաս 14:16-23 ՆՎԱԱ

Հիսուսն ասաց նրան. «Մի մարդ մեծ ընթրիք սարքեց և շատերի հրավիրեց։ Ընթրիքի ժամանակ իր ծառային ուղարկեց, որ հրավիրվածներին ասի. "Եկե՛ք, որովհետև ամեն ինչ արդեն պատրաստ է"։ Եվ բոլորն սկսեցին մեկ-մեկ հրաժարվել։ Առաջինը նրան ասաց. "Ագարակ եմ գնել, պետք է գնամ այն տեսնեմ. խնդրում եմ քեզ, ինձ հրաժարվա՛ծ համարիր"։ Մյուսն ասաց. "Հինգ լուծ եզ եմ գնել, գնում եմ, որ դրանք փորձեմ. խնդրում եմ քեզ, ինձ հրաժարվա՛ծ համարիր"։ Մյուսն էլ ասաց. "Կին եմ առել, դրա համար չեմ կարող գալ"։ Ծառան եկավ, այս բաները պատմեց իր տիրոջը։ Այն ժամանակ տանտերը, բարկացած, իր ծառային ասաց. "Շուտ գնա՛ քաղաքի հրապարակներն ու փողոցները և աղքատներին, խեղերին, կաղերին ու կույրերին այստե՛ղ բեր"։ Ծառան ասաց. "Տե՛ր, ինչ հրամայեցիր, եղավ, և դեռ էլի տեղ կա"։ Եվ տերը ծառային ասաց. "Դո՛ւրս արի ճանապարհներն ու արահետները և ստիպի՛ր, որ գան, որպեսզի իմ տունը լցվի։

YouVersion-ն օգտագործում է թխուկներ՝ ձեր փորձը անհատականացնելու համար: Օգտագործելով մեր կայքը՝ դուք ընդունում եք մեր կողմից թխուկների օգտագործումը, ինչպես նկարագրված է մեր Գաղտնիության քաղաքականության-ում