Ղուկաս 12:42-48

Ղուկաս 12:42-48 ՆՎԱԱ

Տերն ասաց. «Ուրեմն, ո՞վ է այն հավատարիմ ու իմաստուն տնտեսը, որին տերն իր ծառաների վրա վերակացու է կարգել՝ նրանց ժամանակին կերակուր տալու համար։ Երանի՜ այն ծառային, ում տերը երբ գա, այդպես անելիս կգտնի նրան։ Ճշմարիտ եմ ասում ձեզ, որ նրան իր բոլոր ունեցվածքների վրա կկարգի։ Բայց եթե այդ ծառան իր սրտում ասի՝ "Իմ տերն ուշանում է գալ", ու սկսի ծառաներին և աղախիններին ծեծել, ուտել, խմել ու հարբել, այդ ծառայի տերը կգա այն օրը, երբ ինքը չի սպասում, և այն ժամին, որ ինքը չգիտի, ու նրան երկու կես կանի և նրա բաժինն անհավատարիմների հետ կդնի։ Իսկ այն ծառան, որ իր տիրոջ կամքն իմանալով՝ ոչինչ չի պատրաստի և ոչ էլ նրա կամքը կատարած կլինի, շատ խիստ կպատժվի։ Իսկ նա, ով չիմանալով է ծեծի արժանի բան արել, քիչ կպատժվի։ Նրան, ում շատ է տրված, նրանից շատ կպահանջվի, և ում շատ է վստահվել, նրանից է՛լ ավելին կպահանջեն»։