Ղուկաս 1:67-79

Ղուկաս 1:67-79 ՆՎԱԱ

Նրա հայրը՝ Զաքարիան, Սուրբ Հոգով լցվեց, մարգարեացավ ու ասաց. «Օրհնյա՜լ է Տերը՝ Իսրայելի Աստվածը, որ այցելության եկավ և իր ժողովրդին փրկություն բերեց։ Եվ իր ծառայի՝ Դավթի տնից մեզ համար փրկության եղջյուր կանգնեցրեց, ինչպես որ դարեր առաջ իր սուրբ մարգարեների բերանով ասել էր. Փրկություն կտա մեր թշնամիներից, բոլոր մեզ ատողների ձեռքից, ողորմություն կանի մեր հայրերին և կիրականացնի իր սուրբ ուխտը։ Պահեց այն երդումը, որ տվել էր մեր հայր Աբրահամին, որպեսզի մեզ արժանավորի, մեր թշնամիների ձեռքից ազատվելուց հետո իրեն աներկյուղ պաշտենք՝ որպես մեր կյանքի բոլոր օրերին նրա առաջ սրբությամբ ու արդարությամբ կանգնածներ։ Եվ դու, ո՛վ մանուկ, Բարձրյալի մարգարե պիտի կոչվես, որովհետև Տիրոջ առաջից պիտի գնաս՝ նրա ճանապարհները պատրաստելու, որպեսզի նրա ժողովրդին, մեղքերի թողությամբ, փրկության գիտությունը տաս։ Շնորհիվ մեր Աստծու գթառատ ողորմածության՝ ծագող արեգակը կայցելի մեզ բարձունքից՝ խավարում և մահվան ստվերում նստողներին լույս տալու և մեր ոտքերը դեպի խաղաղության ճանապարհն ուղղելու»։

Ղուկաս 1:67-79 հետ կապված անվճար Ընթերցանության ծրագրեր և Շինության խոսքեր

YouVersion-ն օգտագործում է թխուկներ՝ ձեր փորձը անհատականացնելու համար: Օգտագործելով մեր կայքը՝ դուք ընդունում եք մեր կողմից թխուկների օգտագործումը, ինչպես նկարագրված է մեր Գաղտնիության քաղաքականության-ում