Եվ Մարիամն ասաց. «Թող իմ անձը Տիրոջը փառավորի։ Իմ հոգին ցնծաց իմ Փրկիչ Աստծով, որովհետև իր աղախնի խոնարհությունը նկատեց, և այսուհետև բոլոր սերունդներն ինձ երանի պիտի տան։ Որովհետև Հզորն ինձ համար մեծամեծ գործեր արեց. և սուրբ է նրա անունը։ Եվ նրա ողորմությունը սերնդեսերունդ իրենից երկյուղածների վրա է։ Իր բազկով զորություն ցույց տվեց, ցրեց ամբարտավաններին՝ իրենց սրտի խորհուրդներով։ Զորավորներին աթոռներից իջեցրեց ու խոնարհներին բարձրացրեց։ Քաղցածներին բարիքներով լիացրեց ու հարուստներին դատարկ արձակեց։ Օգնության հասավ իր ծառային՝ Իսրայելին՝ հիշելով իր ողորմությունները, ինչպես որ ասել է մեր հայրերին Աբրահամի ու նրա սերունդների վերաբերյալ հավիտյան»։
Կարդալ Ղուկաս 1
Կիսվել
Համեմատել տարբերակները: Ղուկաս 1:46-55
Պահպանեք հատվածներ, կարդացեք անցանց, դիտեք ուսուցողական հոլովակներ և ավելին:
Գլխավոր
Աստվածաշունչ
Ծրագրեր
Տեսանյութեր