Մտավ Զաքարիայի տուն ու Եղիսաբեթին ողջունեց։ Երբ Եղիսաբեթը Մարիամի ողջույնը լսեց, երեխան նրա որովայնում խաղաց, և Եղիսաբեթը Սուրբ Հոգով լցվեց։ Բարձրաձայն գոչեց ու ասաց. «Օրհնյա՜լ ես դու կանանց մեջ, և օրհնյա՜լ է քո որովայնի պտուղը։ Այս որտեղի՞ց էր, որ իմ Տիրոջ մայրն ինձ մոտ եկավ։ Որովհետև երբ քո ողջույնի ձայնն իմ ականջներին հասավ, երեխան իմ որովայնում ցնծությունից խաղաց։ Եվ երանի՜ նրան, որ հավատաց, որովհետև կկատարվեն այն բաները, որոնք Տիրոջ կողմից ասվել են իրեն»։ Եվ Մարիամն ասաց. «Թող իմ անձը Տիրոջը փառավորի։ Իմ հոգին ցնծաց իմ Փրկիչ Աստծով, որովհետև իր աղախնի խոնարհությունը նկատեց, և այսուհետև բոլոր սերունդներն ինձ երանի պիտի տան։
Կարդալ Ղուկաս 1
Կիսվել
Համեմատել տարբերակները: Ղուկաս 1:40-48
Պահպանեք հատվածներ, կարդացեք անցանց, դիտեք ուսուցողական հոլովակներ և ավելին:
YouVersion-ն օգտագործում է թխուկներ՝ ձեր փորձը անհատականացնելու համար: Օգտագործելով մեր կայքը՝ դուք ընդունում եք մեր կողմից թխուկների օգտագործումը, ինչպես նկարագրված է մեր Գաղտնիության քաղաքականության-ում
Գլխավոր
Աստվածաշունչ
Ծրագրեր
Տեսանյութեր