Ղուկաս 1:39-55

Ղուկաս 1:39-55 ՆՎԱԱ

Այդ օրերին Մարիամը վեր կացավ, շտապ գնաց լեռնային Հուդայի մի քաղաք։ Մտավ Զաքարիայի տուն ու Եղիսաբեթին ողջունեց։ Երբ Եղիսաբեթը Մարիամի ողջույնը լսեց, երեխան նրա որովայնում խաղաց, և Եղիսաբեթը Սուրբ Հոգով լցվեց։ Բարձրաձայն գոչեց ու ասաց. «Օրհնյա՜լ ես դու կանանց մեջ, և օրհնյա՜լ է քո որովայնի պտուղը։ Այս որտեղի՞ց էր, որ իմ Տիրոջ մայրն ինձ մոտ եկավ։ Որովհետև երբ քո ողջույնի ձայնն իմ ականջներին հասավ, երեխան իմ որովայնում ցնծությունից խաղաց։ Եվ երանի՜ նրան, որ հավատաց, որովհետև կկատարվեն այն բաները, որոնք Տիրոջ կողմից ասվել են իրեն»։ Եվ Մարիամն ասաց. «Թող իմ անձը Տիրոջը փառավորի։ Իմ հոգին ցնծաց իմ Փրկիչ Աստծով, որովհետև իր աղախնի խոնարհությունը նկատեց, և այսուհետև բոլոր սերունդներն ինձ երանի պիտի տան։ Որովհետև Հզորն ինձ համար մեծամեծ գործեր արեց. և սուրբ է նրա անունը։ Եվ նրա ողորմությունը սերնդեսերունդ իրենից երկյուղածների վրա է։ Իր բազկով զորություն ցույց տվեց, ցրեց ամբարտավաններին՝ իրենց սրտի խորհուրդներով։ Զորավորներին աթոռներից իջեցրեց ու խոնարհներին բարձրացրեց։ Քաղցածներին բարիքներով լիացրեց ու հարուստներին դատարկ արձակեց։ Օգնության հասավ իր ծառային՝ Իսրայելին՝ հիշելով իր ողորմությունները, ինչպես որ ասել է մեր հայրերին Աբրահամի ու նրա սերունդների վերաբերյալ հավիտյան»։

Ղուկաս 1:39-55 հետ կապված անվճար Ընթերցանության ծրագրեր և Շինության խոսքեր

YouVersion-ն օգտագործում է թխուկներ՝ ձեր փորձը անհատականացնելու համար: Օգտագործելով մեր կայքը՝ դուք ընդունում եք մեր կողմից թխուկների օգտագործումը, ինչպես նկարագրված է մեր Գաղտնիության քաղաքականության-ում