Ղուկաս 1:30-38

Ղուկաս 1:30-38 ՆՎԱԱ

Եվ հրեշտակը նրան ասաց. «Մի՛ վախեցիր, Մարիա՛մ, որովհետև Աստծուց շնորհ ստացար։ Ահա կհղիանաս, որդի կծնես և նրա անունը Հիսուս կդնես։ Նա մեծ կլինի ու Բարձրյալի Որդի կկոչվի։ Եվ Տերը՝ Աստված, նրան կտա Դավթի՝ նրա հոր աթոռը, և նա կթագավորի Հակոբի տան վրա հավիտյան։ Եվ նրա թագավորությանը վերջ չի լինի»։ Մարիամը հրեշտակին ասաց. «Այդ ինչպե՞ս կլինի. չէ՞ որ ես դեռ տղամարդ չեմ ճանաչում»։ Հրեշտակը պատասխանեց նրան. «Սուրբ Հոգին կգա քեզ վրա, և Բարձրյալի զորությունը հովանի կլինի քեզ, դրա համար քեզնից ծնվողն էլ սուրբ է և Աստծու Որդի կկոչվի։ Եվ ահա քո ազգականը՝ Եղիսաբեթը, նա էլ հղիացավ իր ծեր օրով, և նա, որ ամուլ էր համարվում, վեցերորդ ամսվա մեջ է։ Որովհետև Աստծու համար ոչ մի անկարելի բան չկա»։ Մարիամն էլ ասաց. «Ահա Տիրոջ աղախինն եմ. թող քո ասածի համաձայն լինի ինձ»։ Եվ հրեշտակը հեռացավ նրա մոտից։

Ղուկաս 1:30-38 հետ կապված անվճար Ընթերցանության ծրագրեր և Շինության խոսքեր