Տերը խոսեց Մովսեսի հետ՝ ասելով. «Եթե մեկը հանցանք գործի և մեղանչի Տիրոջ սուրբ բաների հանդեպ, իր հանցանքի զոհի համար իր հոտերից անարատ խոյ թող մատուցի Տիրոջը քո գնահատած արծաթի սիկղի արժողությամբ՝ ըստ սրբարանի սիկղի։ Եվ հատուցի սուրբ բաներին իր հասցրած վնասը. դրան ավելացնի հինգերորդ մասը և այն տա քահանային։ Քահանան հանցանքի զոհի խոյով քավություն կտա նրան, և թողություն կլինի նրան։ Եթե մեկը մեղանչի և խախտի Տիրոջ պատվիրաններից մեկնումեկը, թեև անգիտակցաբար, որ չպետք է արվեր, նա հանցավոր է և պետք է կրի իր անօրենությունը։
Կարդալ ՂԵՎՏԱԿԱՆ 5
Կիսվել
Համեմատել տարբերակները: ՂԵՎՏԱԿԱՆ 5:14-17
Պահպանեք հատվածներ, կարդացեք անցանց, դիտեք ուսուցողական հոլովակներ և ավելին:
Գլխավոր
Աստվածաշունչ
Ծրագրեր
Տեսանյութեր