Հեսուն նրանց կանչեց և նրանց հետ խոսեց՝ ասելով. «Ինչո՞ւ խաբեցիք մեզ և ասացիք, թե՝ “Ձեզնից շատ հեռու ենք”, քանի որ դուք մեզ մոտ եք բնակվում։ Հիմա դուք անիծված եք, և ձեզանից փայտահատ ու ջրկիր ծառա թող չպակասի իմ Աստծու տան համար»։ Նրանք Հեսուին պատասխանեցին՝ ասելով. «Որովհետև քո ծառաներն ստույգ իմացան, որ քո Տեր Աստվածն իր ծառա Մովսեսին հրամայել է, որ այս ամբողջ երկիրը ձեզ տա և այս երկրի բոլոր բնակիչներին բնաջինջ անի ձեր առաջ, ուստի ձեր պատճառով մենք շատ վախեցանք մեր կյանքի համար և այդ բանն արեցինք։ Եվ ահա հիմա քո ձեռքում ենք. վարվի՛ր մեզ հետ այնպես, ինչպես հաճելի և արդար է թվում քեզ»։ Եվ Հեսուն նրանց հետ վարվեց այսպես. նրանց ազատեց Իսրայելի որդիների ձեռքից, և նրանք չսպանեցին նրանց։ Նույն օրը Հեսուն նրանց փայտահատ ու ջրկիր կարգեց ժողովրդի և Տիրոջ զոհասեղանի համար այն տեղում, որ կընտրի Տերը. և նրանք այդպես ծառայում են մինչև այսօր։
Կարդալ ՀԵՍՈՒ 9
Կիսվել
Համեմատել տարբերակները: ՀԵՍՈՒ 9:22-27
Պահպանեք հատվածներ, կարդացեք անցանց, դիտեք ուսուցողական հոլովակներ և ավելին:
Գլխավոր
Աստվածաշունչ
Ծրագրեր
Տեսանյութեր