ՀԵՍՈՒ 19
19
Շմավոնին հատկացված երկիրը
1Երկրորդ վիճակը դուրս եկավ Շմավոնին, Շմավոնի որդիների ցեղին՝ ըստ իրենց տոհմերի. նրանց ժառանգությունը եղավ Հուդայի որդիների ժառանգության մեջ։ 2Նրանց ժառանգության մեջ եղան այս քաղաքները՝ Բերսաբեե (Սաբեե), Մոլադա, 3Ասեր-Սուաղ, Բաղա, Ասեմ, 4Էլթուղադ, Բաթուլ, Հորմա, 5Սիկելակ, Բեթմարքաբոթ, Ասեր-Սուսա, 6Բեթլաբավոթ և Սարուհեն. տասներեք քաղաք և դրանց գյուղերը։ 7Ային, Ռեմոն, Եթեր և Ասան. չորս քաղաք և դրանց գյուղերը, 8ինչպես նաև այս քաղաքների շուրջն ընկած տարածքները մինչև Բաաղեթ-Բեեր կամ Ռաման՝ հարավում։ Այս է Շմավոնի որդիների ցեղի ժառանգությունն ըստ իրենց տոհմերի։ 9Շմավոնի որդիների ժառանգությունն առնվեց Հուդայի որդիների բաժնից, որովհետև Հուդայի որդիների բաժինը շատ էր իրենց համար, դրա համար էլ Շմավոնի որդիները ժառանգություն ստացան նրանց ժառանգության մեջ։
Զաբուղոնին հատկացված երկիրը
10Երրորդ վիճակը դուրս եկավ Զաբուղոնի որդիներին՝ ըստ իրենց տոհմերի. նրանց ժառանգության սահմանը եղավ մինչև Սարիդ։ 11Նրանց սահմանը ելնում է դեպի ծովը և Մարաղա, դիպչում Դաբասեթին և հասնում Հեկնամի դիմաց գտնվող ձորը, 12Սարիդից դառնում է դեպի արևելյան կողմը՝ Քասղոթ-Թաբորի սահմանը, դուրս է գալիս Դաբարաթից և բարձրանում Հափիե։ 13Այնտեղից սահմանն անցնում է ավելի ևս արևելք՝ դեպի Գեթքոփեր և Իթագասին, ու դուրս գալիս Ռեմոն-Մեթոար, Նուա, 14ապա հյուսիսային կողմից պտույտ է տալիս դեպի Ենաթոնով և վերջանում Հեփթայելի ձորում. 15նաև Կատտաթ, Նաաղոլ, Սամրոն, Հադելա և Բեթլեհեմ. տասներկու քաղաք և դրանց գյուղերը։ 16Այս է Զաբուղոնի որդիների ժառանգությունն ըստ իրենց տոհմերի, այս քաղաքներն ու դրանց գյուղերը։
Իսաքարին հատկացված երկիրը
17Չորրորդ վիճակը դուրս եկավ Իսաքարին, Իսաքարի որդիներին՝ ըստ իրենց տոհմերի։ 18Նրանց սահմանը եղավ՝ Հեզրայել, Քասելոթ, Սունամ, 19Ափերեմ, Սիան, Անարեթ, 20Ռաբբիդ, Կեսիոն, Աբես, 21Ռամաթ, Ենգանիմ, Ենքադդա և Բեթփասես։ 22Այս սահմանը դիպչում է Թաբորին, Սասիմային, Բեթսամյուսին և նրանց սահմանը վերջանում է Հորդանան գետում. տասնվեց քաղաք և դրանց գյուղերը։ 23Այս է Իսաքարի որդիների ցեղի ժառանգությունն ըստ իրենց տոհմերի, այս քաղաքներն ու դրանց գյուղերը։
Ասերին հատկացված երկիրը
24Հինգերորդ վիճակը դուրս եկավ Ասերի որդիների ցեղին՝ ըստ իրենց տոհմերի։ 25Նրանց սահմանը եղավ՝ Քեղկաթ, Աղի, Բետեն, Աքսափ, 26Ալամելեք, Ամադ և Մուսաղ։ Արևմտյան կողմից սահմանը հասնում է Կարմեղոսին ու Սիոր-Լեբնաթին 27և արևելյան կողմից դառնում է դեպի Բեթդագոն, հյուսիսային կողմից հասնում է Զաբուղոնին Հեփթայելի ձորում, Բեթամեկին ու Նեիելին և ձախ կողմից դուրս է գալիս Քաբող, 28Եբրոն, Րոոբ, Համմոն և Կանա, մինչև մեծ Սիդոն։ 29Այս սահմանը դառնում է դեպի Ռամա, մինչև Տյուրոս՝ ամուր քաղաքը, շրջվում է դեպի Ուսա և վերջանում ծովում, Աքեզիբի վիճակում. 30նաև Ամմա, Ափեկ և Րոոբ. քսաներկու քաղաք և դրանց գյուղերը։ 31Այս է Ասերի որդիների ցեղի ժառանգությունն ըստ իրենց տոհմերի, այս քաղաքները և դրանց գյուղերը։
Նեփթաղիմին հատկացված երկիրը
32Վեցերորդ վիճակը դուրս եկավ Նեփթաղիմին, այսինքն՝ Նեփթաղիմի որդիներին՝ ըստ իրենց տոհմերի։ 33Նրանց սահմանը եղավ Հելեփից, Ալոնից մինչև Սանանիմ, Ադամի-Նագեբ և Հաբնել, մինչև Լակում և վերջանում է Հորդանան գետում։ 34Արևմտյան կողմից այս սահմանը դառնում է դեպի Ազանոթ-Թաբոր, այնտեղից դուրս է գալիս Հուկոկ և հասնում հարավային կողմից մինչև Զաբուղոն, արևմտյան կողմից՝ մինչև Ասեր, արևելյան կողմից՝ մինչև Հուդա և Հորդանան գետը։ 35Պարսպապատ քաղաքներն էին՝ Ասեդիմ, Սեր, Ամաթ, Ռեկկաթ, Քեներեթ, 36Ադամա, Ռամա, Հասոր, 37Կադես, Եդրայի, Ենհասոր, 38Հարոն, Մակդաղիել, Հարեմ, Բեթանաթ և Բեթսամյուս. տասնինը քաղաք և դրանց գյուղերը։ 39Այս է Նեփթաղիմի որդիների ցեղի ժառանգությունն ըստ իրենց տոհմերի, այս քաղաքները և դրանց գյուղերը։
Դանին հատկացված երկիրը
40Յոթերորդ վիճակը դուրս եկավ Դանի որդիների ցեղին՝ ըստ իրենց տոհմերի։ 41Նրանց ժառանգության սահմանը եղավ՝ Սարաա, Եսթավուղ, Իրսամես, 42Սաղաբին, Այեղոն, Հեթլա, 43Ելոն, Թամնաթա, Ակկարոն, 44Ելթեկե, Քաբաթոն, Բաալոթ, 45Եհուդ, Բանե-Բարակ, Գեթրեմոն, 46Մեարկոն և Ռակկոն՝ Հոպպեի դիմացի սահմանի հետ։ 47Դանի որդիների սահմանը փոքր դուրս եկավ իրենց համար, ուստի Դանի որդիները վեր կացան ու պատերազմեցին Լեսեմի դեմ, գրավեցին այն, սրի քաշեցին նրա բնակիչներին, ժառանգեցին այն, բնակվեցին նրա մեջ և Լեսեմն իրենց հոր՝ Դանի անունով կոչեցին Դան։ 48Այս է Դանի որդիների ցեղի ժառանգությունն ըստ իրենց տոհմերի, այս քաղաքներն ու դրանց գյուղերը։
Երկրի բաժանման ավարտը
49Երբ վերջացրին երկրի բաժանումն իր սահմաններով, Իսրայելի որդիները Նավեի որդի Հեսուին ժառանգություն տվեցին իրենց տարածքի մեջ։ 50Տիրոջ հրամանով նրան տվեցին նրա ուզած քաղաքը՝ Թամնաթ-Սարան, որը Եփրեմի լեռան վրա է։ Նա շինեց քաղաքը և բնակվեց նրա մեջ։
51Սրանք են այն ժառանգությունները, որ Եղիազար քահանան, Նավեի որդի Հեսուն և Իսրայելի որդիների ցեղերի նահապետները Սելովում, Տիրոջ առաջ, ժողովի վրանի դռան մոտ վիճակով բաժանեցին և վերջացրին երկրի բաժանումը։
Արդեն Ընտրված.
ՀԵՍՈՒ 19: ՆՎԱԱ
Ընդգծել
Կիսվել
Պատճենել
Ցանկանու՞մ եք պահպանել ձեր նշումները ձեր բոլոր սարքերում: Գրանցվեք կամ մուտք գործեք
© Bible Society in Armenia, 2018