ՀԵՍՈՒ 12

12
Մովսեսից պարտություն կրած թագավորները
1Սրանք են այն թագավորները, որոնց հարվածեցին Իսրայելի որդիները և որոնց երկրները գրավեցին Հորդանան գետի այն կողմում՝ դեպի արևելք, Առնոնի ձորից մինչև Հերմոն լեռն ու ամբողջ դաշտավայրը՝ դեպի արևելյան կողմը։ 2Եսեբոնում բնակվող ամորհացիների Սեհոն թագավորը, որը Առնոնի ձորի եզերքում գտնվող Արոերից և ձորի մեջտեղից սկսած տիրում էր Գաղաադի կեսին մինչև ամմոնացիների սահմանում գտնվող Հաբոկի ձորը, 3նաև դաշտավայրին՝ մինչև Քեներեթի ծովը դեպի արևելք և մինչև դաշտավայրի ծովը, այսինքն՝ Աղի ծովը դեպի արևելք՝ Բեթեսիմոթի ճանապարհը, իսկ հարավային կողմից՝ այն շրջանին, որ Փասգա լեռան ստորոտում է։ 4Եվ Բասանի Օգ թագավորը, որը հսկաների ցեղի մնացորդներից էր և որը բնակվում էր Աստարովթում ու Եդրայիում, 5և տիրում էր Հերմոն լեռանը, Սելքային և ամբողջ Բասանին մինչև գեսուրացիների և մաքաթացիների սահմանը, Գաղաադի կեսին մինչև Եսեբոնի Սեհոն թագավորի սահմանը։ 6Տիրոջ ծառա Մովսեսը Իսրայելի որդիների հետ հարվածեց նրանց և Տիրոջ ծառա Մովսեսը նրանց երկիրը որպես ժառանգություն տվեց Ռուբենի, Գադի սերունդներին և Մանասեի կես ցեղին։
Հեսուից պարտություն կրած թագավորները
7Սրանք են երկրի թագավորները, որոնց հարվածեցին Հեսուն և Իսրայելի որդիները Հորդանան գետի այս կողմում՝ դեպի արևմուտք, Լիբանանի հովտում գտնվող Բաաղգադից մինչև Քալակ լեռը, որ բարձրանում է դեպի Սեիր. և Հեսուն նրանց երկիրը որպես ժառանգություն տվեց Իսրայելի ցեղերին՝ իրենց վիճակների համեմատ. 8սարերում, հովիտներում, դաշտերում, սարերի ստորոտներում, անապատում և հարավային կողմում բնակվող քետացիներին, ամորհացիներին, քանանացիներին, փերեզացիներին, խևացիներին և հեբուսացիներին. 9Երիքովի թագավորը՝ մեկ, Բեթելի մոտ գտնվող Գայիի թագավորը՝ մեկ, 10Երուսաղեմի թագավորը՝ մեկ, Քեբրոնի թագավորը՝ մեկ, 11Հերիմութի թագավորը՝ մեկ, 12Լաքիսի թագավորը՝ մեկ, Էգղոնի թագավորը՝ մեկ, Գազերի թագավորը՝ մեկ, 13Դաբիրի թագավորը՝ մեկ, Գադերի թագավորը՝ մեկ, 14Հորմայի թագավորը՝ մեկ, Արադի թագավորը՝ մեկ, 15Լեբնայի թագավորը՝ մեկ, Ոդողոմի թագավորը՝ մեկ, Մակեդայի թագավորը՝ մեկ, 16Բեթելի թագավորը՝ մեկ, 17Թափուայի թագավորը՝ մեկ, 18Ոփերի թագավորը՝ մեկ, Ափեկի թագավորը՝ մեկ, Լասարոնի թագավորը՝ մեկ, 19Մադոնի թագավորը՝ մեկ, Հասորի թագավորը՝ մեկ, 20Սամրոն-Մառոնի թագավորը՝ մեկ, 21Աքսափի թագավորը՝ մեկ, Թանաքի թագավորը՝ մեկ, Մակեդովի թագավորը՝ մեկ, 22Կադեսի թագավորը՝ մեկ, Կարմելի Հեկնամի թագավորը՝ մեկ, 23Դորի գավառում Դորի թագավորը՝ մեկ, 24Գաղգաղայի Գոյիմ թագավորը՝ մեկ, Թերսայի թագավորը՝ մեկ։ Բոլորը՝ երեսունմեկ թագավոր։

Արդեն Ընտրված.

ՀԵՍՈՒ 12: ՆՎԱԱ

Ընդգծել

Կիսվել

Պատճենել

None

Ցանկանու՞մ եք պահպանել ձեր նշումները ձեր բոլոր սարքերում: Գրանցվեք կամ մուտք գործեք

YouVersion-ն օգտագործում է թխուկներ՝ ձեր փորձը անհատականացնելու համար: Օգտագործելով մեր կայքը՝ դուք ընդունում եք մեր կողմից թխուկների օգտագործումը, ինչպես նկարագրված է մեր Գաղտնիության քաղաքականության-ում