Եվ նրան ասացին. «Մենք քեզ ի՞նչ անենք, որ ծովը մեզ համար խաղաղվի», որովհետև ծովը գնալով փոթորկվում էր։ Եվ նա ասաց նրանց. «Վերցրե՛ք ինձ ու գցե՛ք ծովը, և ծովը կխաղաղվի, որովհետև ես գիտեմ, որ այս մեծ փոթորիկը իմ պատճառով է եկել ձեզ վրա»։ Այնուամենայնիվ, այդ մարդիկ թիավարեցին, որ ետ հասնեն ցամաքին, բայց չկարողացան, որովհետև ծովը գնալով ալեկոծվում էր նրանց դեմ։ Եվ նրանք աղաղակեցին Տիրոջը և ասացին. «Օ՜, Տեր, աղաչում ենք, թող չկորչենք այս մարդու հոգու պատճառով, և անմեղ արյուն մի՛ դիր մեզ վրա, որովհետև դու, ո՛վ Տեր, ինչպես որ ուզել ես, արել ես»։ Եվ Հովնանին վերցրին ու ծովը գցեցին։ Եվ ծովը դադարեց իր կատաղությունից։ Եվ այդ մարդիկ մեծ երկյուղով վախեցան Տիրոջից, զոհեր մատուցեցին Տիրոջը և ուխտեր արեցին։
Կարդալ ՀՈՎՆԱՆ 1
Կիսվել
Համեմատել տարբերակները: ՀՈՎՆԱՆ 1:11-16
Պահպանեք հատվածներ, կարդացեք անցանց, դիտեք ուսուցողական հոլովակներ և ավելին:
Գլխավոր
Աստվածաշունչ
Ծրագրեր
Տեսանյութեր