ՀՈՎԵԼ 3:16-21

ՀՈՎԵԼ 3:16-21 ՆՎԱԱ

Եվ Տերը պիտի ձայնի Սիոնից և Երուսաղեմից պիտի գոչի, երկինքն ու երկիրը պիտի դողան, բայց Տերն ապավեն պիտի լինի իր ժողովրդին և ամրոց՝ Իսրայելի որդիներին։ Եվ դուք պիտի իմանաք, որ ես եմ Տերը՝ ձեր Աստվածը, որ բնակվում եմ իմ սուրբ լեռ Սիոնում։ Եվ Երուսաղեմը սուրբ պիտի լինի, և օտարներն այլևս չեն անցնի նրա միջով։ Եվ այդ օրը սարերն անուշ գինի պիտի հեղեն, և բլուրները կաթ հոսեցնեն, և Հուդայի բոլոր ձորերը ջուր պիտի բխեն, իսկ Տիրոջ տնից մի աղբյուր պիտի դուրս գա և ոռոգի Սատիմի ձորը։ Եգիպտոսը ամայի պիտի դառնա, և Եդովմը մի ամայի անապատ պիտի դառնա Հուդայի որդիների դեմ գործած բռնության պատճառով, որովհետև անմեղ արյուն թափեցին նրանց երկրում։ Բայց Հուդան հավիտյան պիտի բնակեցվի, իսկ Երուսաղեմը՝ սերնդեսերունդ։ Եվ նրանց արյունը անպարտ կդարձնեմ, որն անպարտ չէի համարում, և Տերը պիտի բնակվի Սիոնում։