Հոբին այս խոսքերն ասելուց հետո Տերը Եղիփազ Թեմանացուն ասաց. «Իմ բարկությունը բորբոքվել է քեզ վրա և քո երկու ընկերների վրա, որովհետև իմ մասին իմ ծառա Հոբի նման ուղիղ չխոսեցիք։ Ուրեմն հիմա ձեզ համար յոթ զվարակ ու յոթ խո՛յ առեք, իմ ծառա Հոբի մո՛տ գնացեք և ձեզ համար ողջակե՛զ մատուցեք, ու իմ ծառա Հոբը թող ձեզ համար աղոթի, որովհետև իր աղոթքն եմ ընդունում, որպեսզի ձեզ ձեր անմտության համեմատ չհատուցվի, որովհետև իմ մասին իմ ծառա Հոբի նման ուղիղ չխոսեցիք»։ Այն ժամանակ Եղիփազ Թեմանացին, Բաղդատ Սոքեցին ու Սոփար Նաամացին գնացին և արեցին, ինչպես որ Տերն ասել էր իրենց։ Եվ Տերը Հոբի աղոթքն ընդունեց։ Տերը Հոբի հարստությունը վերականգնեց, երբ նա իր ընկերների համար աղոթեց։ Տերը նաև Հոբի ամբողջ ունեցվածքը կրկնապատիկ ավելացրեց։ Այն ժամանակ նրա բոլոր եղբայրներն ու քույրերը, նրա բոլոր ծանոթները նրա մոտ եկան և նրա տանը հետը հաց կերան։ Նրան ցավակցելով մխիթարում էին այն բոլոր փորձությունների համար, որ Տերը բերել էր նրա վրա։ Յուրաքանչյուրը նրան մի արծաթ և մի ոսկի օղ տվեց։ Տերը Հոբի վերջը նրա սկզբից ավելի օրհնեց։ Սա տասնչորս հազար ոչխար, վեց հազար ուղտ, հազար լուծ եզ ու հազար մատակ էշ ունեցավ։ Նա յոթ որդիներ ու երեք աղջիկներ ունեցավ։ Մի աղջկա անունը Եմիմա, երկրորդի անունը Կասիա և երրորդի անունը Կերեն-Հափուք դրեց։ Այն երկրում Հոբի աղջիկների պես գեղեցիկ կանայք չէին գտնվի։ Նրանց հայրը նրանց իրենց եղբայրների հետ ժառանգություն տվեց։
Կարդալ ՀՈԲ 42
Կիսվել
Համեմատել տարբերակները: ՀՈԲ 42:7-15
Պահպանեք հատվածներ, կարդացեք անցանց, դիտեք ուսուցողական հոլովակներ և ավելին:
Գլխավոր
Աստվածաշունչ
Ծրագրեր
Տեսանյութեր