Տերը Հոբի հարստությունը վերականգնեց, երբ նա իր ընկերների համար աղոթեց։ Տերը նաև Հոբի ամբողջ ունեցվածքը կրկնապատիկ ավելացրեց։ Այն ժամանակ նրա բոլոր եղբայրներն ու քույրերը, նրա բոլոր ծանոթները նրա մոտ եկան և նրա տանը հետը հաց կերան։ Նրան ցավակցելով մխիթարում էին այն բոլոր փորձությունների համար, որ Տերը բերել էր նրա վրա։ Յուրաքանչյուրը նրան մի արծաթ և մի ոսկի օղ տվեց։ Տերը Հոբի վերջը նրա սկզբից ավելի օրհնեց։ Սա տասնչորս հազար ոչխար, վեց հազար ուղտ, հազար լուծ եզ ու հազար մատակ էշ ունեցավ։
Կարդալ ՀՈԲ 42
Կիսվել
Համեմատել տարբերակները: ՀՈԲ 42:10-12
Պահպանեք հատվածներ, կարդացեք անցանց, դիտեք ուսուցողական հոլովակներ և ավելին:
Գլխավոր
Աստվածաշունչ
Ծրագրեր
Տեսանյութեր