Մի ուրիշ օր Աստծու որդիները եկան Տիրոջ առաջ կանգնեցին. սատանան էլ եկավ նրանց մեջ՝ Աստծու առաջ կանգնելու։ Տերը սատանային ասաց. «Որտեղի՞ց ես գալիս»։ Սատանան Տիրոջը պատասխանեց ու ասաց. «Երկրի վրա շրջելուց և նրա մեջ ման գալուց»։ Տերը սատանային ասաց. «Իմ ծառա Հոբին ուշադրություն դարձրի՞ր, որ երկրի վրա նրա նման կատարյալ, արդար, աստվածավախ և չարությունից հեռացող մարդ չկա, ու դեռ իր կատարելությունը պահում է, թեև ուզում էիր ինձ համոզել, որ նրան զուր տեղը կործանեի»։ Սատանան Տիրոջը պատասխանեց ու ասաց. «Մորթի տեղ մորթ. մարդս իր ողջ ունեցվածքն իր անձի դիմաց կտա։ Բայց հիմա ձեռքդ երկարի՛ր և նրա ոսկորին ու մարմնին դիպի՛ր և կտեսնես, որ քո դիմաց քեզ կհայհոյի»։ Տերը սատանային ասաց. «Ահա նա քո ձեռքին թող լինի, միայն թե նրա կյանքը պահի՛ր»։
Կարդալ ՀՈԲ 2
Կիսվել
Համեմատել տարբերակները: ՀՈԲ 2:1-6
Պահպանեք հատվածներ, կարդացեք անցանց, դիտեք ուսուցողական հոլովակներ և ավելին:
YouVersion-ն օգտագործում է թխուկներ՝ ձեր փորձը անհատականացնելու համար: Օգտագործելով մեր կայքը՝ դուք ընդունում եք մեր կողմից թխուկների օգտագործումը, ինչպես նկարագրված է մեր Գաղտնիության քաղաքականության-ում
Գլխավոր
Աստվածաշունչ
Ծրագրեր
Տեսանյութեր