Սկզբում էր Բանը, և Բանն Աստծու մոտ էր, և Բանն Աստված էր։ Նա սկզբում Աստծու մոտ էր։ Ամեն ինչ նրանով եղավ, և առանց նրա ոչինչ չեղավ, ինչ որ եղավ։ Կյանքը նրանով էր, և կյանքը մարդկանց լույսն էր։ Եվ լույսը խավարի մեջ լուսավորում է, իսկ խավարը նրան չտիրեց։ Կար մի մարդ՝ ուղարկված Աստծու կողմից, և նրա անունը Հովհաննես էր։ Նա եկավ որպես վկա՝ Լույսի մասին վկայելու, որ նրա միջոցով բոլորը հավատան։ Նա Լույսը չէր, այլ եկել էր Լույսի մասին վկայելու։ Ճշմարիտ Լույսն էր, որ լուսավորում է ամեն մարդու, որ աշխարհ է գալիս։ Նա աշխարհի մեջ էր, և աշխարհը նրանով արարվեց, սակայն աշխարհը նրան չճանաչեց։ Յուրայինների մոտ եկավ, բայց յուրայինները նրան չընդունեցին։
Կարդալ ՀՈՎՀԱՆՆԵՍ 1
Կիսվել
Համեմատել տարբերակները: ՀՈՎՀԱՆՆԵՍ 1:1-11
Պահպանեք հատվածներ, կարդացեք անցանց, դիտեք ուսուցողական հոլովակներ և ավելին:
YouVersion-ն օգտագործում է թխուկներ՝ ձեր փորձը անհատականացնելու համար: Օգտագործելով մեր կայքը՝ դուք ընդունում եք մեր կողմից թխուկների օգտագործումը, ինչպես նկարագրված է մեր Գաղտնիության քաղաքականության-ում
Գլխավոր
Աստվածաշունչ
Ծրագրեր
Տեսանյութեր