ԵՐԵՄԻԱ 8

8
1«Այն ժամանակ,- ասում է Տերը,- Հուդայի թագավորների ոսկորները և նրա իշխանավորների ոսկորները, քահանաների ոսկորները, մարգարեների ոսկորները և Երուսաղեմի բնակիչների ոսկորները կհանեն իրենց գերեզմաններից 2և կփռեն արեգակի առաջ, լուսնի առաջ և երկնքի բոլոր զորքերի առաջ, որոնց սիրեցին և ծառայեցին, որոնց հետևեցին, որոնց փնտրեցին#8.2 Այսինքն՝ խորհուրդ հարցրին։ և երկրպագեցին. ո՛չ պիտի հավաքվեն, ո՛չ էլ թաղվեն, կեղտի պես պիտի լինեն երկրի երեսի վրա։ 3Մահը կյանքից նախընտրելի պիտի լինի այն ամբողջ մնացորդի համար, որ կմնան այս չար ազգատոհմից, այն բոլոր տեղերում, ուր աքսորել էի նրանց»,- ասում է Զորությունների Տերը։
Մեղք և պատիժ
4«Ասա՛ նրանց,- այսպես էլ ասում է Տերը.- մի՞թե վայր կընկնեն ու էլ վեր չեն կենա, կամ կխոտորեն և էլ հետ չե՞ն դառնա։ 5Ինչո՞ւ այս Երուսաղեմի ժողովուրդը մշտական ուխտադրժությամբ խոտորեց, կառչեց խաբեությանը և մերժում է հետ դառնալ։ 6Ես ուշադիր եղա և լսեցի. նրանք շիտակ չեն խոսում, ոչ ոք չի զղջում իր չարության համար և ասում է. “Ես ի՜նչ եմ արել”։ Ամենքն իրենց ընթացքին են դարձել, ինչպես դեպի պատերազմ արշավող ձին։ 7Արագիլն անգամ օդում գիտի իր ժամանակները, տատրակը, ծիծեռնակն ու կռունկը պահում են իրենց գալու ժամանակը, բայց իմ ժողովուրդը չգիտի Տիրոջ պատվիրանը։ 8Դուք ինչպե՞ս եք ասում. “Մենք իմաստուններ ենք, և Տիրոջ օրենքը մեզ մոտ է”։ Երբ դպիրների սուտ գրիչը#8.8 Այսինքն՝ Բահաղի օրենքը։ ստություն է դարձրել այն։ 9Իմաստունները կամաչեն, կզարհուրեն և կբռնվեն. ահա մերժեցին Տիրոջ խոսքը, ուրեմն էլ ի՞նչ իմաստություն ունեն։ 10Սրա համար ես նրանց կանանց ուրիշների պիտի տամ, նրանց դաշտերը՝ իրենց տիրողներին, որովհետև փոքրից մինչև մեծը բոլորն ագահ են անիրավ վաստակի համար. մարգարեից մինչև քահանան բոլորը ստությամբ են վարվում։ 11Եվ թեթևորեն բժշկում են իմ ժողովրդի դստեր վերքը՝ ասելով. “Խաղաղությո՜ւն, խաղաղությո՜ւն”. երբ խաղաղություն չկա։ 12Մի՞թե կամաչեն, որ պիղծ բան գործեցին, բայց ամաչելը չեն ամաչում և ոչ էլ պատկառել գիտեն։ Սրա համար ընկնողների հետ պիտի ընկնեն, նրանց այցելելու ժամանակ պիտի գլորվեն»,- ասում է Տերը։ 13«Բոլորովին բնաջնջելու եմ նրանց,- ասում է Տերը։- Խաղող չի լինելու որթատունկի վրա, և թուզ չի լինելու թզենու վրա, տերևը թառամելու է, և այն, ինչ որ տվել եմ նրանց, պիտի անցնի»։
14Մենք ինչի՞ համար ենք նստել։ Հավաքվե՛ք, և գնանք պարսպապատ քաղաքներն ու այնտեղ կործանվենք#8.14 Բռց. լուռ մնանք։, որովհետև Տերը՝ մեր Աստվածը, մեզ կործանեց և մեզ դառը ջուր խմեցրեց, որովհետև մենք մեղանչեցինք Տիրոջ առաջ։ 15Խաղաղություն ակնկալեցինք, բայց բարիք չկար, բժշկության ժամանակին սպասեցինք, բայց ահա՝ սարսափ։ 16Դանից լսվում է նրա ձիերի փնչոցը, նրա երիվարների վրնջյունից դողում է ամբողջ երկիրը։ Եվ նրանք գալու և ուտելու են երկիրն ու նրա ամենը, որը լցնում է այն, քաղաքը և նրա մեջ բնակվողներին։ 17«Որովհետև ահա ձեր մեջ եմ ուղարկում օձեր, քարբեր, որոնք չեն հմայվում, և նրանք պիտի կծոտեն ձեզ»,- ասում է Տերը։
18Իմ վիշտն անդարմանելի է, սիրտս նվաղել է իմ մեջ։#8.18 Համարն անհասկանալի է։ 19Լսե՛ք իմ ժողովրդի դստեր կանչի ձայնը հեռավոր երկրից. «Տերը Սիոնում չէ՞, նրա թագավորը նրա մեջ չէ՞»։ «Ինչո՞ւ իմ բարկությունը գրգռեցին իրենց քանդակած կուռքերով և իրենց օտար ունայնություններով#8.19 Այսինքն՝ չաստվածներով։»։ 20Հունձքն անցավ, ամառը վերջացավ, բայց մենք չփրկվեցինք։ 21Փշրված եմ, որովհետև փշրված է իմ ժողովրդի դուստրը, ողբում եմ, սոսկում է բռնել ինձ։ 22Բալասան չկա՞ Գաղաադում, կամ բժիշկ չկա՞ այնտեղ. հապա ինչո՞ւ իմ ժողովրդի դուստրը բժշկություն չգտավ։

Արդեն Ընտրված.

ԵՐԵՄԻԱ 8: ՆՎԱԱ

Ընդգծել

Կիսվել

Պատճենել

None

Ցանկանու՞մ եք պահպանել ձեր նշումները ձեր բոլոր սարքերում: Գրանցվեք կամ մուտք գործեք