Վա՜յ նրան, որ իր տունն անարդարությամբ է կառուցում և իր վերնատները՝ անիրավությամբ, որ իր դրացուն ձրի է բանեցնում և նրա վարձը չի տալիս նրան. որ ասում է. “Ես ինձ համար լայնատարած տուն և ընդարձակ վերնատներ կշինեմ”, և իր համար պատուհաններ է բաց անում, այն պատում եղևնափայտով ու կարմիր ներկում։ Մի՞թե դու կթագավորես, քանի որ ավելի եղևնափայտ ունես. չէ՞ որ քո հայրը կերավ և խմեց, նաև իրավունք ու արդարություն արեց. այն ժամանակ նրա համար լավ եղավ։ Նա աղքատի և չքավորի դատն արեց, և լավ էր։ “Մի՞թե սա չէ ինձ ճանաչելը”,- ասում է Տերը։ Բայց քո աչքերն ու քո սիրտն ուրիշ բանի վրա չեն, այլ միայն քո շահի վրա և անմեղ արյուն թափելու և հարստահարելու ու բռնության վրա։ Սրա համար Տերն այսպես է ասում Հուդայի թագավոր Հովսիայի որդի Հովակիմի մասին. “Նրա վրա չպիտի սգան. "Ավա՜ղ, եղբա՛յր, ավա՜ղ, քո՛ւյր"”. նրա վրա չպիտի սգան՝ ասելով. “Ավա՜ղ, տե՛ր, ավա՜ղ նրա փառքին”։ Նա էշի թաղումով պիտի թաղվի՝ քարշ տալով և Երուսաղեմի դարպասներից դուրս նետելով։
Կարդալ ԵՐԵՄԻԱ 22
Կիսվել
Համեմատել տարբերակները: ԵՐԵՄԻԱ 22:13-19
Պահպանեք հատվածներ, կարդացեք անցանց, դիտեք ուսուցողական հոլովակներ և ավելին:
Գլխավոր
Աստվածաշունչ
Ծրագրեր
Տեսանյութեր