Ո՛վ Տեր, քեզ նմանը բնավ չկա, դու մեծ ես, և զորությամբ մեծ է քո անունը։ Ո՞վ չի վախենա քեզնից, ո՛վ ազգերի Թագավոր, որովհետև քեզ է վայելում, որովհետև ազգերի բոլոր իմաստունների մեջ և նրանց բոլոր թագավորությունների մեջ քեզ նմանը բնավ չկա։ Նրանք բոլորովին անխելք և անմիտ են, ունայնությունների ուսմունք. դա փայտ է։ Տափակ ծեծված արծաթը Թարսիսից, իսկ ոսկին Ուփազից է բերվում. վարպետի և ոսկերչի ձեռքի գործ են. կապուտակ և ծիրանի է նրանց զգեստը, բոլորը վարպետների գործ են։ Սակայն Տերը ճշմարիտ Աստված է, նա կենդանի Աստված է և հավիտենական Թագավոր։ Նրա սրտմտությունից դողում է երկիրը, և ազգերը չեն դիմանա նրա ցասումին։ Այսպե՛ս ասացեք նրանց. «Այն աստվածները, որոնք չեն կերտել երկինքն ու երկիրը, պիտի ոչնչացվեն երկրից և երկնքի տակից»։ Նա է իր զորությամբ կերտել երկիրը, իր իմաստությամբ հաստատել աշխարհը և իր հանճարով տարածել երկինքը։ Երբ նա ձայն է տալիս, ջրերի դղրդյուն է լինում երկնքում, և նա երկրի ծայրերից գոլորշի է բարձրացնում, կայծակներ է շինում անձրևի համար և հողմը հանում է իր շտեմարաններից։ Ամեն մարդ հիմար է, անգետ է, ամեն ոսկերիչ՝ ամոթահար իր կուռքից, որովհետև նրա ձուլածո պատկերը սուտ է, և շունչ չկա նրանցում։ Ունայնություն են նրանք, ծաղրանքի առարկա, նրանց պատժի ժամանակ նրանք կոչնչանան։ Սրանց պես չէ Հակոբի բաժինը. որովհետև նա ամեն բանի Ստեղծողն է, և Իսրայելը նրա ժառանգության ցեղն է։ Նրա անունը Զորությունների Տեր է։
Կարդալ ԵՐԵՄԻԱ 10
Կիսվել
Համեմատել տարբերակները: ԵՐԵՄԻԱ 10:6-16
Պահպանեք հատվածներ, կարդացեք անցանց, դիտեք ուսուցողական հոլովակներ և ավելին:
Գլխավոր
Աստվածաշունչ
Ծրագրեր
Տեսանյութեր