Գեդեոնը յոթանասուն որդի ուներ՝ իր երանքից ելած, որովհետև շատ կանայք ուներ։ Սյուքեմում ունեցած հարճն էլ նրա համար մի որդի ծնեց, և նրա անունն Աբիմելեք դրեց։ Եվ Հովասի որդի Գեդեոնը մեռավ բարի ծերությամբ ու թաղվեց Աբիեզերների Եփրայում՝ իր հոր՝ Հովասի գերեզմանում։ Երբ Գեդեոնը մեռավ, Իսրայելի որդիները ետ դարձան և հետևելով Բահաղիմին՝ պոռնկացան ու Բահաղ-Բերիթին աստված դարձրին իրենց համար։ Եվ Իսրայելի որդիները չհիշեցին իրենց Տեր Աստծուն, որը նրանց ազատել էր իրենց շրջակա բոլոր թշնամիների ձեռքից։ Եվ Հերո-Բաաղի (այսինքն՝ Գեդեոնի) տան հետ կարեկցությամբ չվարվեցին այն ողջ բարության փոխարեն, որ նա արել էր Իսրայելին։
Կարդալ ԴԱՏԱՎՈՐՆԵՐ 8
Կիսվել
Համեմատել տարբերակները: ԴԱՏԱՎՈՐՆԵՐ 8:30-35
Պահպանեք հատվածներ, կարդացեք անցանց, դիտեք ուսուցողական հոլովակներ և ավելին:
Գլխավոր
Աստվածաշունչ
Ծրագրեր
Տեսանյութեր