Թողեցին իրենց հայրերի Տեր Աստծուն, որ Եգիպտոսի երկրից հանել էր նրանց, և հետևեցին ուրիշ աստվածների, այսինքն՝ իրենց շուրջը եղած ազգերի մի քանի աստվածներին, երկրպագեցին նրանց և բարկացրին Տիրոջը։ Տիրոջը թողեցին և պաշտեցին Բահաղին ու Աստարովթին։ Եվ Տիրոջ բարկությունը բորբոքվեց Իսրայելի վրա. նա կողոպտիչների ձեռքը մատնեց նրանց, և նրանք կողոպտեցին նրանց, շրջակա թշնամիների ձեռքը մատնեց, և այլևս չէին կարողանում կանգնել իրենց թշնամիների առջև։ Ամեն անգամ, երբ պատերազմի էին գնում, Տիրոջ ձեռքը նրանց վրա էր չարիքի համար, ինչպես ասել էր Տերը և ինչպես որ երդվել էր նրանց. և նրանք շատ մեծ նեղության մեջ էին։ Եվ Տերը դատավորներ առաջ բերեց, որոնք ազատեցին նրանց կողոպտիչների ձեռքից։ Սակայն նրանք իրենց դատավորներին էլ չլսեցին և հետևելով ուրիշ աստվածների՝ մոլորվեցին ու նրանց երկրպագեցին։ Նրանք շուտով խոտորվեցին այն ճանապարհից, որով գնում էին իրենց հայրերը՝ Տիրոջը հնազանդվելով. նրանց պես չարեցին։ Երբ Տերը նրանց համար դատավորներ էր կարգում, Տերն այդ դատավորի հետ էր լինում և այդ դատավորի կյանքի բոլոր օրերին նրանց ազատում էր իրենց թշնամիների ձեռքից, որովհետև Տերը ցավ էր զգում նրանց նեղություն տվողների և չարչարողների երեսից իրենց կրած հեծության համար։ Եվ երբ այդ դատավորը մեռնում էր, նրանք դարձյալ իրենց հայրերից ավելի էին անօրինանում՝ հետևելով օտար աստվածներին, նրանց պաշտելով և երկրպագելով նրանց. ետ չէին դառնում իրենց վատ գործերից և իրենց խստապարանոց ընթացքից։ Եվ Տիրոջ բարկությունը բորբոքվեց Իսրայելի վրա, և ասաց. «Քանի որ այս ազգը զանց է առնում այն ուխտը, որ ես պատվիրեցի իրենց հայրերին, և չի լսում իմ ձայնին, ես էլ այսուհետև նրանց առաջից չեմ հալածելու ոչ մեկին այն ազգերից, որոնց Հեսուն թողեց մեռնելիս, որպեսզի նրանցով փորձեմ Իսրայելին, թե արդյոք նրանք իրենց հայրերի պես կզգուշանա՞ն Տիրոջ ճանապարհով գնալու համար, թե՞ ոչ»։ Եվ Տերը թողեց այդ ազգերին և շուտով չհալածեց ու նրանց Հեսուի ձեռքը չմատնեց։
Կարդալ ԴԱՏԱՎՈՐՆԵՐ 2
Կիսվել
Համեմատել տարբերակները: ԴԱՏԱՎՈՐՆԵՐ 2:12-23
Պահպանեք հատվածներ, կարդացեք անցանց, դիտեք ուսուցողական հոլովակներ և ավելին:
Գլխավոր
Աստվածաշունչ
Ծրագրեր
Տեսանյութեր