Ձեր մեջ ո՞վ է իմաստուն և խելացի. թող իր բարի վարքով ցույց տա հեզությամբ կատարված գործերը, որ իմաստություն է տալիս։ Բայց եթե ձեր սրտերում դառը նախանձ ու հակառակություն ունեք, մի՛ պարծեցեք և ճշմարտության դեմ մի՛ ստեք։ Այս իմաստությունը վերևից չի իջել, այլ երկրավոր է, մարմնավոր ու դիվական, որովհետև որտեղ նախանձ ու եսասիրություն կա, այնտեղ անկարգություն և ամեն չար բան կա։ Իսկ ի վերուստ տրված իմաստությունը նախ սուրբ է, ապա խաղաղարար, հեզ, հաշտվող, ողորմությամբ ու բարի պտուղներով լի, անկողմնակալ, անկեղծ։ Արդարության պտուղը խաղաղությամբ սերմանվում է նրանց համար, ովքեր խաղաղություն են անում։
Կարդալ Հակոբոս 3
Կիսվել
Համեմատել տարբերակները: Հակոբոս 3:13-18
Պահպանեք հատվածներ, կարդացեք անցանց, դիտեք ուսուցողական հոլովակներ և ավելին:
Գլխավոր
Աստվածաշունչ
Ծրագրեր
Տեսանյութեր