«Բելը խոնարհվեց, Նեբովը կքեց. նրանց կուռքերը դրված են գազանների և անասունների վրա. ձեր կրածները իբրև ծանրոցներ բեռնվել են հոգնած կենդանիների վրա։ Նրանք կքել, խոնարհվել են միասին. նրանք չկարողացան բեռը ազատագրել և իրենք էլ գերի ընկան։ Լսե՛ք ինձ, ո՛վ Հակոբի տուն, և դուք՝ Իսրայելի տան ամբողջ մնացորդը, դուք, որ բեռնավորել էիք ձեր ծննդից, որոնց ես կրեցի ձեր մոր արգանդից։ Մինչև ձեր ծերությունն էլ ես եմ նա, մինչև ալևորություն կկրեմ ձեզ. ե՛ս ստեղծեցի, ե՛ս կկրեմ և կազատագրեմ ձեզ։
Կարդալ ԵՍԱՅԻ 46
Կիսվել
Համեմատել տարբերակները: ԵՍԱՅԻ 46:1-4
Պահպանեք հատվածներ, կարդացեք անցանց, դիտեք ուսուցողական հոլովակներ և ավելին:
Գլխավոր
Աստվածաշունչ
Ծրագրեր
Տեսանյութեր