ԵՍԱՅԻ 45:1-6

ԵՍԱՅԻ 45:1-6 ՆՎԱԱ

Այսպես է ասում Տերն իր օծյալին՝ Կյուրոսին. «Ես բռնել եմ քո աջ ձեռքից, որպեսզի ազգերին հնազանդեցնեմ քո առաջ, թագավորների մեջքը թուլացնեմ, բաց անեմ քո առաջ դռների փեղկերը, և փակ դարպասներ չլինեն քո առաջ։ Ես կքայլեմ քո առջևից, կհարթեցնեմ խորդուբորդ տեղերը, կփշրեմ պղնձե դռները և կկոտրտեմ երկաթյա նիգերը։ Խավարի մեջ գտնվող գանձերը և ծածուկ տեղերում պահված հարստությունները քեզ կտամ, որպեսզի իմանաս, թե ես եմ Տերը՝ Իսրայելի Աստվածը, որ կանչեցի քեզ քո անունով։ Իմ ծառա Հակոբի համար և իմ ընտրյալ Իսրայելի համար ես կանչեցի քեզ քո անունով, քեզ մականուն դրեցի, թեև դու ինձ չէիր ճանաչում։ Ես եմ Տերը, և չկա մեկ ուրիշը. ինձնից բացի Աստված չկա։ Թեև դու ինձ չէիր ճանաչում, բայց ես կզորացնեմ քեզ, որպեսզի իմանան արևելքից և արևմուտքից, որ ինձնից բացի մեկ ուրիշը չկա. ես եմ Տերը, և չկա մեկ ուրիշը։

YouVersion-ն օգտագործում է թխուկներ՝ ձեր փորձը անհատականացնելու համար: Օգտագործելով մեր կայքը՝ դուք ընդունում եք մեր կողմից թխուկների օգտագործումը, ինչպես նկարագրված է մեր Գաղտնիության քաղաքականության-ում