Մի՛ վախեցիր, որովհետև ես քեզ հետ եմ. արևելքից եմ բերելու քո սերունդը և արևմուտքից եմ հավաքելու քեզ։ Հյուսիսին կասեմ՝ “Հանձնի՛ր”, և հարավին. “Մի՛ արգելափակիր, բե՛ր իմ որդիներին հեռվից և իմ դուստրերին՝ երկրի ծայրերից, բոլոր նրանց, որոնք կոչվում են իմ անունով, և որոնց ես ստեղծել եմ իմ փառքի համար, ձևավորել և արարել եմ նրանց”»։ «Դո՛ւրս բերեք կույր ժողովրդին, որ աչքեր ունի, և ականջներ ունեցողներին, որոնք խուլ են։ Թող բոլոր ազգերը հավաքվեն միասին, թող ժողովվեն ժողովուրդները։ Ո՞վ կա նրանց մեջ, որ իմացնի այս բանը և մեզ պատմի վաղեմի բաների մասին. թող բերեն իրենց վկաներին, որ արդարանան, և թող լսեն ու ասեն՝ ճշմարիտ է։ Իմ վկաները դուք եք,- ասում է Տերը,- և իմ ծառան, որին ես ընտրել եմ, որպեսզի գիտենաք, հավատաք ինձ և հասկանաք, որ ե՛ս եմ նա։ Ինձնից առաջ աստված չի կազմվել և ինձնից հետո չի լինելու։
Կարդալ ԵՍԱՅԻ 43
Կիսվել
Համեմատել տարբերակները: ԵՍԱՅԻ 43:5-10
Պահպանեք հատվածներ, կարդացեք անցանց, դիտեք ուսուցողական հոլովակներ և ավելին:
Գլխավոր
Աստվածաշունչ
Ծրագրեր
Տեսանյութեր