Դու այլևս լաց չես լինելու, ո՜վ Սիոնում՝ Երուսաղեմի մեջ, բնակվող ժողովուրդ։ Նա պիտի ողորմի քեզ, քո աղաղակի ձայնին. հենց որ նա լսի, պատասխանելու է քեզ։ Ու թեև Տերը ձեզ տա նեղության հաց և տառապանքի ջուր, քո Ուսուցիչն այլևս թաքուն չի լինելու, և քո աչքերը տեսնելու են քո Ուսուցչին։ Երբ աջ կողմը գնաք կամ երբ ձախ կողմը գնաք, քո ականջները քո հետևից լսելու են մի ձայն, որ կասի. «Սա է ճանապարհը, գնացեք ա՛յս ճանապարհով»։ Այն ժամանակ դու անմաքուր կհամարես քո կուռքերի արծաթապատումն ու քո արձանների ոսկե ձուլվածքը, դու դրանք ցիրուցան կանես դաշտանի շորի պես և դրանց կասես՝ դո՛ւրս։ Եվ նա անձրև կտա հողում ցանած քո սերմին, և երկրի հացահատիկի բերքը հարուստ և առատ կլինի։ Այդ օրը քո հոտերը կարածեն ընդարձակ արոտավայրում, և այն եզներն ու էշերը, որոնք հողն են վարում, պիտի ուտեն աղած անասնակեր՝ բահով և եղանով մաղված։ Մեծ կոտորածի օրը, երբ աշտարակները տապալվեն, ամեն բարձր լեռան և ամեն բարձրադիր բլրի վրա վտակներ՝ ջրերի հոսանքներ են լինելու, լուսնի լույսն արեգակի լույսի պես են լինելու, և արեգակի լույսը՝ յոթնապատիկ ավելի, յոթ օրվա լույսի չափ, այն օրը, երբ Տերը կկապի իր ժողովրդի վերքը և կբժշկի նրա կրած հարվածի խոցը։
Կարդալ ԵՍԱՅԻ 30
Կիսվել
Համեմատել տարբերակները: ԵՍԱՅԻ 30:19-26
Պահպանեք հատվածներ, կարդացեք անցանց, դիտեք ուսուցողական հոլովակներ և ավելին:
Գլխավոր
Աստվածաշունչ
Ծրագրեր
Տեսանյութեր