Այդ օրն այս երգն է երգվելու Հուդայի երկրում. «Մենք մի զորավոր քաղաք ունենք։ Նա հաստատում է փրկությունը որպես պարիսպ ու պատնեշ։ Բացե՛ք դարպասները, որ ներս մտնի արդար ազգը, որը պահում է հավատքը։ Հաստատուն միտք ունեցողին դու պահում ես կատարյալ խաղաղության մեջ, քանզի քեզ է հուսացել։ Հավիտյան Տիրո՛ջը վստահեք, որովհետև Տեր Աստված հավիտենական վեմ է, որովհետև նա խոնարհեցրեց բարձունքների բնակիչներին, բարձր քաղաքը. նա այն ցած քաշեց ու իջեցրեց մինչև գետին, մինչև փոշի։ Ոտքը պիտի կոխոտի այն, թշվառի ոտքերն ու կարիքավորի քայլերը»։ Արդարի ճանապարհն ուղիղ է։ Դու, որ ուղիղ ես, հարթում ես արդարի շավիղը։ Այո՛, Տե՛ր, սպասել ենք քեզ հենց քո դատաստանների ճանապարհին, քո անվանն ու քո հիշատակին էր ցանկանում մեր հոգին։ Հոգիս քեզ է փափագում գիշերը, հենց իմ ներսում հոգով քեզ եմ ձգտում, քանզի երբ քո դատաստաններն են երկրի վրա, աշխարհի բնակիչներն արդարություն են սովորում։ Ամբարիշտին ողորմություն է լինում, բայց նա արդարություն չի սովորում. ուղղամտության երկրում նա չարագործություն է անում և չի տեսնում Տիրոջ մեծափառությունը։ Ո՛վ Տեր, քո ձեռքը բարձրացել է, բայց նրանք չեն տեսնում, ամաչելով պիտի տեսնեն քո ժողովրդի վրա ունեցած նախանձախնդրությունդ. այո՛, կրակն է սպառելու քո հակառակորդներին։
Կարդալ ԵՍԱՅԻ 26
Կիսվել
Համեմատել տարբերակները: ԵՍԱՅԻ 26:1-11
Պահպանեք հատվածներ, կարդացեք անցանց, դիտեք ուսուցողական հոլովակներ և ավելին:
Գլխավոր
Աստվածաշունչ
Ծրագրեր
Տեսանյութեր