Եբրայեցիներին 6:13-20

Եբրայեցիներին 6:13-20 ՆՎԱԱ

Երբ Աստված Աբրահամին իր խոստումը տվեց, քանի որ չկար ավելի մեծ մեկը, որ նրանով երդվեր, նա ինքն իրենով երդվեց ու ասաց. «Այո՛, օրհնելով պիտի օրհնեմ քեզ և բազմացնելով պիտի բազմացնեմ քեզ» ։ Եվ այսպես համբերատար լինելով՝ նա հասավ խոստումին։ Հիրավի մարդիկ իրենցից ավելի մեծով են երդվում, և նրանց երդումը վերջ է դնում ամեն հակառակության և հավաստիացնում։ Ուստի Աստված, առավել ևս կամենալով խոստման ժառանգորդներին ցույց տալ իր նպատակի անփոփոխ լինելը, այն հաստատեց երդմամբ, որպեսզի երկու անփոփոխելի բաներով, որոնք ցույց են տալիս, որ անհնար է՝ Աստված սուտ խոսի, մենք հաստատուն մխիթարություն ունենանք. մենք, որ ապավինելով կառչեցինք մեզ առաջարկված հույսից, որը մեզ համար հաստատուն և անշարժ խարիսխ է, որ թափանցում է վարագույրից ներս, որտեղ մեզ համար մտավ նախակարապետը՝ Հիսուսը, ըստ Մելքիսեդեկի կարգի հավիտենական Քահանայապետ դարձած։

Եբրայեցիներին 6:13-20 հետ կապված անվճար Ընթերցանության ծրագրեր և Շինության խոսքեր