Եվ որևէ մեկը ոչ թե ինքն իրենից է այդ պատիվն ստանում, այլ նա, ով Աստծուց կանչված է, ինչպես Ահարոնը։ Նույն կերպ էլ Քրիստոսը ոչ թե ի՛նքն իրեն փառավորեց, որպեսզի Քահանայապետ լինի, այլ նա, ով նրան ասաց. «Դու ես իմ Որդին, ես այսօր ծնեցի քեզ» ։ Ինչպես որ մի ուրիշ տեղ էլ ասում է. «Դու հավիտյան քահանա ես՝ ըստ Մելքիսեդեկի կարգի» ։ Նա, ով իր երկրային օրերին ուժգին աղաղակով ու արտասուքով աղոթք ու աղաչանք էր մատուցում նրան, որ կարող էր իրեն մահից փրկել։ Եվ լսելի եղավ իր բարեպաշտության համար։ Թեև Որդի էր, չարչարանքներից հնազանդություն սովորեց։ Եվ կատարյալ դառնալով՝ բոլոր իրեն հնազանդվողների համար հավիտենական փրկության պատճառ եղավ՝ Աստծուց Քահանայապետ անվանվելով, ըստ Մելքիսեդեկի կարգի։
Կարդալ Եբրայեցիներին 5
Կիսվել
Համեմատել տարբերակները: Եբրայեցիներին 5:4-10
Պահպանեք հատվածներ, կարդացեք անցանց, դիտեք ուսուցողական հոլովակներ և ավելին:
Գլխավոր
Աստվածաշունչ
Ծրագրեր
Տեսանյութեր