Եբրայեցիներին 2:10-16

Եբրայեցիներին 2:10-16 ՆՎԱԱ

Որովհետև պետք էր, որ նա, որի համար է ամեն բան, և որով է ամեն բան, շատ որդիների դեպի փառք առաջնորդի, նրանց փրկության առաջնորդի չարչարանքի միջոցով։ Որովհետև թե՛ սրբացնողը և թե՛ սրբացվողները՝ բոլորը մեկից են. այդ պատճառով ամոթ չի համարում նրանց եղբայրներ կոչել ու ասել. «Քո անունն իմ եղբայրներին պիտի հայտնեմ, ժողովրդի հավաքույթի մեջ պիտի գովաբանեմ քեզ» ։ Եվ դարձյալ. «Ես հույսս նրա վրա պիտի դնեմ» ։ Եվ դարձյալ. «Ահա ես ու իմ զավակները, որոնց Աստված ինձ տվեց» ։ Արդ որովհետև զավակներն արյանն ու մարմնին հաղորդակից եղան, ինքն էլ միևնույն կերպով հաղորդակից եղավ նրանց, որպեսզի իր մահով կործանի մահվան իշխանությունն ունեցողին, այսինքն՝ սատանային, և ազատի նրանց, ովքեր իրենց ամբողջ կյանքում գերված են մահվան ահից, քանի որ հրեշտակներին բնավ չի օգնում, այլ Աբրահամի սերնդին։

Եբրայեցիներին 2:10-16 հետ կապված անվճար Ընթերցանության ծրագրեր և Շինության խոսքեր

YouVersion-ն օգտագործում է թխուկներ՝ ձեր փորձը անհատականացնելու համար: Օգտագործելով մեր կայքը՝ դուք ընդունում եք մեր կողմից թխուկների օգտագործումը, ինչպես նկարագրված է մեր Գաղտնիության քաղաքականության-ում