Այդ կամքով է, որ մենք սրբվեցինք Հիսուս Քրիստոսի մարմնի միանգամյա ընծայաբերումով։ Եվ ամեն քահանայապետ ամեն օր կանգնում է պաշտամունք մատուցելու և նույն զոհերն է շատ անգամ մատուցում, որոնք երբեք չեն կարող մեղքերը վերացնել։ Բայց նա, մեղքերի համար մեկ զոհ մատուցելով, մշտնջենապես Աստծու աջ կողմում նստեց։ Եվ այնուհետև սպասում է, մինչև որ իր թշնամիներն իր ոտքերի տակ պատվանդան դրվեն։ Որովհետև մեկ պատարագով սրբվողներին հավիտյան կատարյալ դարձրեց։ Բայց Սուրբ Հոգին էլ մեզ վկայում է վերևում ասելուց հետո. «Սա է այն ուխտը, որ պիտի կնքեմ նրանց հետ այն օրից հետո,- ասում է Տերը.- իմ օրենքները նրանց սրտերի մեջ պիտի դնեմ և նրանց մտքերի վրա պիտի գրեմ դրանք»։ «Նրանց մեղքերն ու նրանց անօրենություններն այլևս չեմ հիշելու» ։ Իսկ որտեղ դրանց թողություն կա, մեղքի համար այլևս զոհ պետք չէ։
Կարդալ Եբրայեցիներին 10
Կիսվել
Համեմատել տարբերակները: Եբրայեցիներին 10:10-18
Պահպանեք հատվածներ, կարդացեք անցանց, դիտեք ուսուցողական հոլովակներ և ավելին:
Գլխավոր
Աստվածաշունչ
Ծրագրեր
Տեսանյութեր