Եբրայեցիներին 1:6-14

Եբրայեցիներին 1:6-14 ՆՎԱԱ

Եվ դարձյալ, երբ անդրանիկին աշխարհ է մտցնում, ասում է. « Եվ թող նրան երկրպագեն Աստծու բոլոր հրեշտակները» )։ Բայց հրեշտակների մասին ասում է. «Նա, որ իր հրեշտակներին հոգիներ դարձրեց ու իր ծառաներին՝ կրակի բոց» ։ Սակայն Որդուն ասում է. «Քո գահը, Աստվա՛ծ, հավիտյանս հավիտենից է. քո թագավորության գավազանն արդարության գավազան է։ Արդարությունը սիրեցիր և անօրենությունն ատեցիր. դրա համար, Աստվա՛ծ, քո Աստվածը քեզ օծեց ուրախության յուղով ավելի, քան քո ընկերներին» ։ Եվ՝ «Դու, Տե՛ր, ի սկզբանե երկիրը հիմնեցիր, և քո ձեռքի գործն են նաև երկինքները։ Նրանք կկորչեն, բայց դու կաս, կմնաս, իսկ բոլորը լաթի պես կմաշվեն։ Վերարկուի պես նրանց կոլորես, և հագուստի պես կփոխվեն, բայց դու նույնն ես, և քո տարիները չեն պակասելու» ։ Եվ հրեշտակներից որի՞ն երբևէ ասաց. «Նստի՛ր իմ աջ կողմում, մինչև որ քո թշնամիներին քո ոտքերին պատվանդան դնեմ» ։ Չէ՞ որ բոլորն էլ սպասավոր հոգիներ են՝ ուղարկված ծառայելու նրանց, ովքեր փրկությունը պիտի ժառանգեն։

YouVersion-ն օգտագործում է թխուկներ՝ ձեր փորձը անհատականացնելու համար: Օգտագործելով մեր կայքը՝ դուք ընդունում եք մեր կողմից թխուկների օգտագործումը, ինչպես նկարագրված է մեր Գաղտնիության քաղաքականության-ում