ԱՆԳԵ 2:1-9

ԱՆԳԵ 2:1-9 ՆՎԱԱ

Յոթերորդ ամսի քսանմեկին Անգե մարգարեի միջոցով Տիրոջ խոսքը հասավ՝ ասելով. «Հուդայի կառավարիչ՝ Սաղաթիելի որդի Զորաբաբելին ու Հովսեդեկի որդի Հեսու քահանայապետին և ամբողջ մնացորդ ժողովրդին ասա՛. “Ձեր մեջ ո՞վ է մնացորդ, որ տեսել է այս Տունն իր նախկին փառավորությամբ։ Դուք հիմա նրան ինչպե՞ս եք տեսնում. մի՞թե սա ոչնչի պես չէ ձեր աչքերին”»։ «Սակայն հիմա զորացի՛ր, ո՛վ Զորաբաբել,- ասում է Տերը,- և զորացի՛ր, ո՛վ Հովսեդեկ քահանայապետի որդի Հեսու։ Եվ զորացի՛ր, երկրի ո՛ղջ ժողովուրդ,- ասում է Տերը,- և աշխատե՛ք, որովհետև ես ձեզ հետ եմ»,- ասում է Զորքերի Տերը։ «Ըստ այն խոստումի, որ տվել եմ ձեզ, երբ դուք դուրս էիք գալիս Եգիպտոսից, իմ հոգին մնում է ձեր մեջ, մի՛ վախեցեք»։ Որովհետև այսպես է ասում Զորքերի Տերը. «Մի փոքր ևս, ու մի անգամ ևս կցնցեմ երկինքն ու երկիրը և ծովն ու ցամաքը։ Պիտի սարսեմ բոլոր ազգերին, և կգան բոլոր ազգերի ցանկալի իրերը, և այս տունը փառքո՛վ կլցնեմ,- ասում է Զորքերի Տերը։- Իմն է արծաթը և իմն է ոսկին,- ասում է Զորքերի Տերը։- Այս վերջին Տան փառքն առավել մեծ պիտի լինի նախկինից,- ասում է Զորքերի Տերը,- և այս տեղին խաղաղություն պիտի պարգևեմ»,- ասում է Զորքերի Տերը։